«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կիրականացվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀԲԸՄ գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է համագործակցությունը հատկապես կրթական համակարգի բարեփոխումների այս ակտիվ փուլում։ «Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական կրթությունը շատ արագ տեմպերով է զարգանում, և այս համատեքստում մանկավարժների պատշաճ պատրաստվածությունը չափազանց կարևոր է»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ջանքերի մեկտեղման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի այլ ոլորտներում ևս: ՀԲԸՄ գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը ևս կարևորել է փոխգործակցությունը՝ ընդգծելով՝ հիմնադրամի առանցքային նպատակներից է հայ ժողովրդի կրթության զարգացման խթանումը՝ բարեգործական ծրագրերի իրականացմամբ։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ արդեն իսկ 2025 թվականին իրականացվել են վերապատրաստումներ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդող 2-րդ և 5-րդ դասարանների ուսուցիչների համար: Վերապատրաստումներն իրականացվել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի և Արարատի մարզերի դպրոցների ուսուցիչների շրջանում: Երկուսուկես ամիս տևողությամբ ինտենսիվ վերապատրաստումից հետո 120 ուսուցիչներ հաջողությամբ ավարտել են ծրագիրը։ 2025 թ. երկրորդ փուլում վերապատրաստվել է ևս 120 ուսուցիչ: Այժմ մեկնարկել է ծրագրի 2026 թվականի փուլը՝ վերապատրաստելով նաև 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդող ուսուցիչներին:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ