Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում: Այն սպասարկելու է աշնանը մեր երկրում կայանալիք COP-17 համաժողովը: Համաժողովի ավարտից հետո էլ ենթակայանը մասամբ կերաշխավորի Երևանի Նորագյուղ թաղամասի կառուցապատման էլեկտրամատակարարման ապահովումը: Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել:
Այսօր «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում, որտեղ ակտիվ ընթացքի մեջ են COP17-ի համար շինարարական և նախապատրաստական աշխատանքները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ դիտարկեցինք կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծանոթացանք ծրագրի տեխնիկական լուծումներին, իրականացվող շինարարական փուլերին և ենթակայանի շահագործման նախապատրաստական գործընթացին։ Կարևորեցինք, որ աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում և բարձր որակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով մայրաքաղաքի էներգամատակարարման հուսալի և անխափան աշխատանքը։
Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը, և կարևոր է, որպեսզի միջազգային միջոցառումների և պատվիրակությունների ընդունման ընթացքում ենթակառուցվածքները լիարժեք պատրաստ և պատշաճ վիճակում լինեն։
Վստահ եմ՝ իրականացվող աշխատանքները էական ներդրում կունենան ինչպես քաղաքի էներգետիկ համակարգի կայունության, այնպես էլ միջազգային կարևոր միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակի ապահովման գործում։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ