Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել
Նիդերլանդների Արնեմ քաղաքի հիվանդանոցներից մեկի նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել: Ընդ որում, նա ժառանգական հիվանդության կրող է, որը, հնարավոր է, փոխանցել է սերունդներին: Այս մասին վկայում է հիվանդանոցի պատվերով իրականացված անկախ հետաքննությունը, հայտնում է HLN-ը: Գինեկոլոգը 2024 թվականի վերջին խոստովանել էր, որ դոնորական նյութով արհեստական բեղմնավորման ժամանակ օգտագործել է սեփական սերմնահեղուկը: Սա դարձել էր այն պատճառներից մեկը, որով հիվանդանոցը որոշել էր անկախ հետաքննություն անցկացնել: Նշվում է, որ բժիշկն արդեն թոշակառու է և մոտ 80 տարեկան: Նա 1970-ականների սկզբից մինչև 1980-ականների կեսերն աշխատել է Elisabeth Gasthuis-ում, որը հետագայում մտել է Rijnstate-ի կազմի մեջ:
Հետաքննող հանձնաժողովի հետ զրույցների ընթացքում նախկին գինեկոլոգը հայտնել է, որ «մի քանի անգամ» օգտագործել է սեփական սերմնահեղուկը, երբ նախատեսված դոնորը չի ներկայացել և կինը կարող էր բաց թողնել բեղմնավորման փուլը: Ծնողներին այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել։ Դոնորների պաշտոնական ռեեստր նույնպես գոյություն չի ունեցել։ Բժշկական փաստաթղթերում նշվել է միայն «A.I.D.» (արհեստական բեղմնավորում դոնորի կողմից), այսինքն՝ անանուն։
Գինեկոլոգի խոսքով՝ ինքն ունի տասներեք երեխա, որոնց անուններն ու ծննդյան ամսաթվերը հայտնի են։ Հիվանդանոցի տվյալներով՝ այսօրվա դրությամբ խոսքը վերաբերում է առնվազն տասնվեց «դոնորական» երեխաների։
Հիվանդանոցը ենթադրում է, որ բժշկի այլ դոնորական երեխաներու հավանականությունը չափազանց մեծ է։ Ուստի հաստատությունը պաշտոնական դիմում է հղում այն ծնողներին, ովքեր բուժում են անցել գինեկոլոգի մոտ 1970-1990-ական թվականներին, և նրանց երեխաներին, ովքեր կասկածում են, որ կարող են լինել նրա դոնորական երեխաները։
Վերջերս բժիշկը մասնակցել է ԴՆԹ թեստավորման, ինչը թույլ կտա պարզել՝ արդյո՞ք դոնորական երեխաներն իրականում իր սերունդներն են, թե ոչ։ Գինեկոլոգը նաև հայտնել է, որ ժառանգական հիվանդության կրող է։ Նրա դոնորական երեխաները, որոնք այժմ 30–40 տարեկան են, նույնպես կարող են լինել այդ հիվանդության կրողներ, ինչպես և նրանց սերունդները։ Հիվանդանոցը չի բացահայտել, թե հատկապես որ հիվանդության մասին է խոսքը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել