Ա. Ղուկասյան. «Միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին»
Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար:
Մեր ժողովուրդը զրկված է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված:
Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուսակությունների եւ անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու եւ կաշառելու տհաճ գործընթացի:
Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով:
Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը եւ միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում:
Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին՝ որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
17 փետրվարի, 2017թ.

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...