Շուրջ 500 դպրոց մասնակցել է «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին
Ամփոփվել է Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 500 հանրակրթական դպրոց:
Մրցույթն անցկացվել է 2026 թ. փետրվարի 13-20-ը ներառյալ: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվեր ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ: Դպրոցները պետք է ուղարկեին իրենց սոցիալական հարթակներում հրապարակած տեսանյութերը՝ #երգենքուպարենքմայրենիով նշիչով:
Ուսումնական հաստատություններից ուղարկվել է շուրջ 500 տեսանյութ, որոնցից դիտարկվել է սահմանված չափանիշներին համապատասխանող 190-ը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովն ընտրել է լավագույն 10 տեսանյութերը:
Հաղթող դպրոցներն են՝
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի միջնակարգ դպրոց
- Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց
- Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց
- Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոց
- Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց
- ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց
- Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր /ԼԽՈՒԵ/
- ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց:
Հաղթող դպրոցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ շնորհակալագրով ու խրախուսական նվերներով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին