Warner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարել
Netflix-ը հրաժարվել է Warner Bros Discovery-ն գնելու գործարքից, որը կնքվել էր 2025 թվականի դեկտեմբերին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Netflix-ի գործադիր տնօրենների հայտարարությունը։ Նրանց խոսքով՝ Warner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարել։
Netflix-ը պետք է վճարեր 27,75 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, իսկ Warner Bros. Discovery-ի ընդհանուր արժեքը, ներառյալ ընկերության պարտքերը, կազմում էր 82,7 միլիարդ դոլար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Paramount-ը պատրաստակամություն է հայտնել վճարել մինչև 31 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Այդ առաջարկի դեպքում գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 111 միլիարդ դոլար, գրում է The New York Times-ը։
Իրենց հայտարարության մեջ Netflix-ի գործադիր տնօրենները ընդգծել են, որ գործարքը « ֆինանսապես այլևս գրավիչ չի թվում»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է