Սկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)
Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բենֆիկայի» նկատմամբ: Հանդիպումը, որը վարում էր ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն, աչքի ընկավ ոչ միայն խփված գոլով, այլև աղմկահարույց միջադեպերով։
Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով, սակայն հյուրերն ունեին հաշիվը բացելու իդեալական հնարավորություն: Հանդիպման 39-րդ րոպեին «Արքայական ակումբի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը աջ եզրից ուժեղ փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Կիլիան Մբապեն չկարողացավ եզրափակել գրոհը և իրացնել գոլային պահը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, «սերուցքայինների» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը բացեց հանդիպման հաշիվը: Գոլը տոնելիս ֆուտբոլիստը պարեց անկյունային դրոշակի մոտ, ինչը բուռն դժգոհություն առաջացրեց տանտերերի երկրպագուների շրջանում:
Գոլից անմիջապես հետո խաղը դադարեցվեց՝ կապված բրազիլացու հասցեին հնարավոր ռասիստական դրսևորումների հետ: Վինիսիուսը մոտեցավ գլխավոր մրցավարին և մատնացույց արեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիին, ում հետ ավելի վաղ բախում էր ունեցել: Մրցավարը ցույց տվեց ժեստ, որը ազդարարում էր ռասիզմի հավանական դրսևորման մասին:
Հանդիպումը դադարեցվեց մոտ ինը րոպեով և վերսկսվեց միայն 59-րդ րոպեին: Նշենք, որ իր տոնակատարության համար Վինիսիուսը զգուշացվեց դեղին քարտով:
Կրքերը չհանդարտվեցին նաև խաղավերջում: 86-րդ րոպեին «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվեց տեխնիկական գոտուց: Պորտուգալացի մասնագետը նախ դեղին քարտ ստացավ մրցավարի հետ վիճելու համար, սակայն չդադարեցրեց բողոքները, ինչի արդյունքում Ֆրանսուա Լետեքսիեն նրան ցույց տվեց կարմիր քարտ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով «Ռեալը» վաստակել էր 15 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը, իսկ «Բենֆիկան» 9 միավորով եզրափակել էր 24-րդ տեղը:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
armsport.am


















































Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով
ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տար...
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի՝ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ
Դա գին է, որ պետք է վճարենք՝ մեր գյուղերի տասնամյակներով շարունակվող դատարկման դիմաց․ փորձագետ
Իրանն սկսել է հարձակումների իններորդ ալիքն Իսրայելի դեմ. ԻՀՊԿ