Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Մշակույթ

«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից: «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից: Ցուցադրվել է նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ամփոփիչ միջոցառումը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Իմ սիրտը լեռներում է» երաժշտական ստեղծագործության հնչյունների ներքո: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, սարոյանական արվեստի երկրպագուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ ցուցադրությունը Վիլյամ Սարոյանին նորովի բացահայտելու հնարավորություն է, ինչպես նաև «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ կարևոր համագործակցության նոր փուլ. «Մենք կշարունակենք հիմնադրամի հետ համատեղ աշխատանքը՝ Սարոյանին ներկայացնելու, բացահայտելու, ճանաչելու, իրազեկելու, տեսանելի դարձնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ նրա բոլոր գործերը, ինչպես նաև Սարոյանն ինքը՝ որպես մարդ, իր արժեքներով և վարքագծով ավելի քան արդիական են մեր օրերում: Սարոյանը սովորեցնում է մարդ լինելու ամենակարևոր դասերը, և այս առումով նաև առանցքային է՝ առավել խորությամբ և տարբեր կողմերից ճանաչել Սարոյանին: Նկարների միջոցով նրան բացահայտելն էլ նոր փորձառություն է, որը անպայման պետք է շարունակություն ունենա: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամին պատրաստակամության և համագործակցության համար»:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Սարոյանի նկարչական աշխատանքները կվերադարձվեն ԱՄՆ, բայց ցուցադրված որոշ գործեր կմնան Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ տարի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի կողմից Սարոյանի գործերից նվիրաբերվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը ևս կփոխանցվի ԳԱԹ-ին: «Սրանով Սարոյանը մի նոր թելով կկապվի Հայաստանի Հանրապետությանը՝ մեզ ավելի ամուր կապելով իր արվեստի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամին և նվիրատվությունը փոխանցել Գրականության և արվեստի թանգարանին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է, որ վեց ամիս է՝ Գրականության և արվեստի թանգարանը գունավորվել է սարոյանական գույներով. «Վեց ամիս է, որ ժամանակավորապես հարստացել ենք 100-ից ավելի ինքնատիպ ստեղծագործական աշխատանքներով, որոնց միջոցով հնարավոր եղավ բացահայտել Սարոյանին որպես նկարչի։ Ահա այստեղ է, որ արվեստը գալիս է օգնության ավելի խորը հասկանալու գրականությունը, և գրականությունը գալիս է օգնության՝ հասկանալու արվեստը։ Վիլյամ Սարոյանն իր նկարչական աշխատանքների զգալի մասը ստեղծել է հենց գրական ստեղծագործություններին զուգընթաց, և դրանցում արտահայտված են Սարոյան գրողի և Սարոյան նկարչի ամենաանկեղծ ու խորը ապրումները: Այսօր այս աշխատանքները կրկին վերադառնալու են Միացյալ Նահանգներ՝ Սարոյանի Ամերիկա: Այս փաստը մեզ, իհարկե, մի փոքր տխրեցնում է, բայց գիտակցում ենք, որ աշխատանքները պետք է վերադառնան Սարոյանի ծննդավայր: Ուզում եմ ուրախությամբ հայտարարել, որ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը և Գրականության և արվեստի թանգարանը կնքում են համագործակցության հուշագիր, որի շրջանակում այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա»:

ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ցուցադրության կայացման համար: Նա նշել է՝ սարոյանական ցուցադրության նկարներն իր հետ տանում է ԱՄՆ, սակայն դրանցից երկուսը կշարունակեն մնալ Հայաստանում. «Ապրիլի 24-ին արված այս նկարը թերևս իմ ամենասիրելի գործն է, որը նվիրաբերում եմ ԳԱԹ-ին։ Իսկ մյուս նկարը, որը արված է Ֆրեզնոյում, կուզեի նվիրատվություն անել Հայաստանի ազգային պատկերասրահին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում և լիահույս եմ, որ մենք շուտով նորից կհանդիպենք»:

«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացման շրջանակում հայտարարվել էր նաև նկարչական մրցույթ աշակերտների շրջանում: Դպրոցականները, ոգեշնչված Սարոյանի գրական ստեղծագործություններից, ներկայացրել են իրենց նկարչական աշխատանքները: Ամփոփիչ միջոցառմանը հայտարարվել են նաև նկարչական մրցույթի արդյունքները: Նախարարը, մյուս ներկաների հետ, դիտել է դպրոցականների նկարչական աշխատանքները, զրուցել նրանց հետ: