Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրա Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել է Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները «Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանը Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ
Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
Հայաստան

Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը:

Նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր: Նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը, STEP.AI-ը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

«Այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտներ։ Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ։ Ներկայում ծրագրերը դեռևս փորձնական են, որոնք իրականացվում են պետության և առաջատար ՏՏ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին՝ ապահովելով սովորողներին վաղ փուլում ԱԲ գործիքներին ծանոթացնելու հանձնառությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստանի համալսարանների կրթական ծրագրերն ուղղված են խորքային գիտելիքների տրամադրմանը արհեստական բանականության հետ առնչվող ոլորտներում:

Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումներին, մասնավորապես՝ WCIT 2024-ին, որը երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում՝ նպաստելով երկրի՝ որպես տեխնոլոգիական առաջատարի դիրքավորմանը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ գեներատիվ արհեստական բանականության կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ՝ նշելով, որ այն կնպաստի երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը։

«Հայաստանում այս նախաձեռնությունները պարզապես կրթական բարեփոխումներ չեն․ դրանք մեր կրթական համակարգի հիմնասյուներն են։ Աշխարհաքաղաքական իրողությունները և բնական ռեսուրսների սահմանափակությունը մեզ ստիպում են առավելագույնս օգտագործել անսահման ռեսուրսը՝ մարդկային միտքը։ ԱԲ-ն մեզ համար հավասար հնարավորությունների բանալին է, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական տնտեսությունների սահմաններից։ Մենք համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։ Մեր պարտքն է պատրաստել սովորողներին ոչ միայն այսօրվա պահանջներին, այլև վաղվա հմտություններին՝ ապահովելով, որ նրանք լինեն փոփոխությունների ստեղծողներ, ոչ թե պարզապես հետևողներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։