Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։
Կրթության միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցած վերանշանակման պաշտոնական արարողությանը և դրան հաջորդած պանելային քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի ղեկավար Տաթև Ասատրյանը:
Պաշտոնական արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկումը՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական տարիքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին՝ ընդգծելով՝ դրա հիմքում որակյալ և հասանելի կրթություն է, որն ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացում․ «Երեխայի զարգացման գործում անփոխարինելի դերակատարում ունեն արվեստն ու մշակույթը։ Որպես պատասխանատու գերատեսչություն՝ ԿԳՄՍՆ-ի համար շատ կարևոր է բոլոր մակարդակներում արվեստի կրթության հնարավորությունների ընձեռումը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տարբերակներով։ Երեխաները պետք է վաղ տարիքից մշակույթային տարբեր միջոցառումների մասնակցելու, դիտելու, ունկնդրելու հնարավորություն ունենան»:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է