Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրա Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել է Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները «Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանը Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ
Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումը
Գիտություն

Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում երկու հիմնական ռիսկի խումբ կա.

  • երեխաներ, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում,
  • երեխաներ, որոնք առնվազն մեկ տարի ուշացումով են գնում դպրոց՝ չնայած «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջին առ այն, որ տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դպրոց ուշ հաճախող երեխաների խմբում առավել մեծ թիվ են կազմում արական սեռի երեխաները, ինչը վկայում է այն մասին, որ դպրոց ուշ ուղարկելը որոշ ծնողներ դիտարկում են հետագա զինվորական ծառայության հարցն ինչ-ինչ եղանակներով կարգավորելու համատեքստում։

9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են ներքոնշյալ մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայում այդ ցուցանիշը 6%-ի հասնում.

  • հանրակրթության չափորոշչի ներդրումը, որն անհատականացված կրթության հնարավորություններ է ստեղծել ավագ դասարաններում՝ նպաստելով հետագա մասնագիտական կրթությանը,
  • միջին մասնագիտական կրթության համակարգում կատարված էական փոփոխություններ, որոնց շնորհիվ 2025-2026 ուսումնական տարում ավելի քան 16000 ուսանող է ընդունվել ՄԿՈՒ հաստատություններ։

Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում:

Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները:

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝

  • դասավանդող ուսուցիչների, մասնավորապես՝ դասվարների կարողությունների զարգացումսեպտեմբերի վերջից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ, իրականացվել են վերապատրաստումներ և մենթորական խորհրդատվություններ։ Վերապատրաստումներն իրականացվել են ենթախմբերով, որոնց մասնակցել է շուրջ 540 ուսուցիչ: Յուրաքանչյուր խմբի համար վերապատրաստումները կազմակերպվել են 3 փուլով՝ ընդհանուր մոտ 5 ժամ տևողությամբ: Ուսուցիչների համար մշակվել են նաև մեթոդական ուղեցույցներ։
  • Սովորողների ուսումնառությանն ուղղված աջակցությունայս ուղղությամբ իրականացված աշխատանքները ևս եղել են բազմաշերտ։ Սեպտեմբերին բոլոր դպրոցները շրջաբերական գրությամբ հանձնարարական են ստացել ուշ դպրոց ընդունված երեխաների համար կազմակերպելու երկարօրյա ծառայություն, որն ուսուցչին և երեխային լրացուցիչ հնարավորություն է ընձեռել յուրացնել բաց թողնված գիտելիքները։ Երկարօրյա ծառայությունը գործել է նաև աշնանային արձակուրդի ժամանակ՝ երեխաներին աջակցելով հասնելու իրենց համադասարանցիներին։ Երեխաներից յուրաքանչյուրի համար կազմակերպվել է անհատականացված ուսուցում, որի շրջանակում տվյալ դասարանում դասավանդվող առարկաների ուսումնական նյութի յուրացմանը զուգահեռ՝ աշխատանքներ են իրականացվել առաջին դասարանի նյութի յուրացման ուղղությամբ։ Այս աշխատանքներն իրականացվել են մանկավարժության մեջ հայտնի «շերտավորված ուսուցման» մեթոդի կիրառմամբ՝ խուսափելով նշյալ երեխաների և համադասարանցիների համար հավելյալ խնդիրներ ստեղծելուց։
  • Սովորողների սոցիալ-հոգեբանական զարգացմանն ու հարմարմանն ուղղված աջակցությունուշ դպրոց ընդունված բոլոր երեխաները Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական թիմերի և դպրոցների հոգեբանների կողմից գնահատվել են, ըստ անհրաժեշտության՝ բոլոր երեխաներին տրամադրվել է մանկավարժահոգեբանական աջակցություն։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն անցել են կրթության առանձնահատուկ պայմաների գնահատում և համապատասխան աջակցության մակարդակ՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված 3-րդ և 4-րդ մակարդակի աջակցության կարիքի արձանագրման դեպքում նրանց ուսուցումը կազմակերպվել է առաջին դասարանում։ Գնահատված մյուս բոլոր երեխաների համար մշակվել են անհատական ուսուցման պլաններ, որոնք ներառել են թե՛ բուն ուսուցման, թե՛ սոցիալ-հոգեբանական հարմարեցմանն ուղղված աշխատանքներ և համապատասխան պատասխանատուներ։
  • Ծնողների հետ իրականացված աշխատանքներվերոնշյալ խմբում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի ծնողի հետ իրականացվել է անհատական աշխատանք՝ ուղղված ինչպես երեխայի ուսումնական առաջընթացի գրանցմանը, այնպես էլ դպրոցում հարմարեցման և ներգրավման հետ կապված հիմնախնդիրների հաղթահարմանը։
  • ԿԳՄՍ նախարարության, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից անցկացվել են ամենամսյա մշտադիտարկումներ՝ այս խմբի սովորողների ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու և ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու նպատակով։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել են հետևյալ տվյալներն ու ցուցանիշները.

  • Սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված 777 երեխաներից 95-ն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոնցից 19-ի մոտ գնահատվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի 3-րդ աստիճան՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված, ուստի վերջիններս տեղափոխվել են 1-ին դասարան:
  • Երեխաներից 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131 երեխա՝ 3-րդ դասարանում, 1 երեխա՝ 4-րդ դասարանում:
  • Առաջին կիսամյակի ավարտի դրությամբ երեխաներից մոտ 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է և սովորում է համադասարանցիների հետ համընթաց: 174 երեխա ճանաչում է շուրջ 20 տառ, 86 երեխա՝ մինչև 5 տառ, որոնք հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են. նրանց ուսումնառությունը ցանկացած պարագայում պետք է ընթանա մյուսներից տարբերվող տեմպով:
  • Երեխաների գերակշռող մասի ընթերցանության կարողությունները ձևավորված են, որոշներն ընթերցում են իրենց դասընկերներին հավասար, մյուսները՝ դեռ յուրացնում են ընթերցանության տեխնիկան:
  • Ձևավորված են նաև երեխաների գերակշռող մասի մաթեմատիկական գիտելիքներն ու կարողությունները. 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ:

Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։

Ուսումնական տարվա հաջորդ կիսամյակում կշարունակվեն վերը նշված աշխատանքներն այն երեխաների հետ, որոնք դեռևս լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ հավելյալ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա կստանա համապատասխան ծառայություններն ամբողջ ծավալով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից