Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց Բարենորգումը
Երեկ ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։
Հայրապետը 2026թ.–ը հայտարարել է «Հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։
Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։
Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգեւոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։
«Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետեւաբար, հրամայական եւ անյետաձգելի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներկա պայմաններին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգեւոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա