«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին
Հայաստանի ամերիկյան համալսարան կորպորացիայի (ՀԱՀԿ) խորհրդին է միացել «NVIDIA»-ում «Omniverse»-ի և «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը։ Այս մասին հայտնել են համալսարանից։ Լեբարեդեանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ տեսլական ունի համալսարանի ապագայի վերաբերյալ։
«Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր է կատարում համալսարանի աճի և զարգացման հարցում, իսկ խորհրդի անդամների համատեղ փորձն ու ներդրված ջանքերն ուղղորդում են ՀԱՀ-ին ռազմավարական որոշումների կայացման գործընթացում՝ ձևավորելով համալսարանի երկարաժամկետ զարգացման տեսլականը և ամրապնդելով ակադեմիական գերազանցությանը մշտապես հավատարիմ մնալու հանձնառությունը։ Խորհրդի անդամներն ակտիվորեն ներգրավված են ՀԱՀ-ի ներքին կանոնակարգերի մշակման գործընթացում, վերահսկում են համալսարանի ֆինանսական կայունությունը և նպաստում են ՀԱՀ-ի դիրքի ամրապնդմանը՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության առաջատար հաստատություն։ Համապատասխան ոլորտներում ձեռք բերված իրենց մասնագիտական փորձի շնորհիվ՝ նոր անդամները ներկայացնում են եզակի տեսակետներ, որոնք լրացնում են ՀԱՀ-ի զարգացման ճանապարհին որդեգրված նոր մոտեցումը։
Պարոն Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի ոլորտում ունի ավելի քան երեք տասնամյակի փորձ։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է «Warner Bros. Digital»-ում և «Disney Dream Quest Images»-ում, իսկ հետագայում հիմնել է սեփական ընկերությունը՝ «Steamboat Software»-ը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է