Ֆերմերի վարած դաշտում հայտնաբերվել է 600-ամյա միջնադարյան կնիք՝ սրբի պատկերով
Լեհաստանում հնագետները հայտնաբերել են սուրբ նահատակ Ալեքսանդրյան Եկատերինային պատկերող 600-ամյա ինքնատիպ կնիք։ Այն հայտնաբերվել է երկրի հյուսիսում գտնվող Բրանեւո քաղաքի մոտ գտնվող մի ֆերմերի վարած դաշտում, գրել է Popular Mechanics-ը։ Մասնագետների կարծիքով՝ 14-րդ դարի բրոնզե արտեֆակտը մի ժամանակ ծառայել է որպես Բրանեւո շրջանի ծխական համայնքի եկեղեցական կնիք եւ կապված է տարածքի թեմի հետ։
Կնիքը պատրաստված է արույրից եւ զարմանալիորեն լավ վիճակում է։ Դիմերեսին պատկերված է թագադրված սուրբ Եկատերինան՝ ձեռքին սուր եւ անիվ՝ նրա նահատակության խորհրդանիշները, իսկ շուրջը գրված է գոթական տեքստ։
Սուրբ Եկատերինայի պատկերը ոչ միայն տեղի եկեղեցու հովանավոր սուրբն էր, այլեւ կարեւոր խորհրդանշական դեր է խաղացել միջնադարյան հեծելազորային ստորաբաժանումների համար, որոնք կարծում էին, որ նրա պատկերն ուղեկցել է իրենց մարտադաշտում, այդ թվում՝ 1410թ․ Գրյունվալդի փառահեղ ճակատամարտում, որը հայտնի է դարձել նկարիչ Յան Մատեյկոյի համանուն նկարով։
Սիլեզիայի համալսարանի եւ Pogotowie Archeologiczne հնագիտական գործակալության գիտնականները նշել են, որ միջնադարում ծխական համայնքների կողմից օգտագործվող կնիքները չափազանց հազվադեպ են, ինչը գտածոն հատկապես արժեքավոր է դարձնում պատմաբանների համար։
Գյուղական վայրում կնիքի հայտնվելու ստույգ պատճառը՝ կորե՞լ է, դիտավորյալ թաքցրե՞լ են, թե՞ ոչ, մնում է անհայտ, քանի որ արտեֆակտը հայտնաբերվել է հնագիտական շերտից դուրս։
Այսօր կնիքը ցուցադրվում է Բրանեւոյի տարածաշրջանային թանգարանում, որտեղ արդեն համարվում է հաստատության հավաքածուի ամենանշանակալի ցուցանմուշներից մեկը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...