«NVIDIA»-ում «Omniverse»-ի եւ «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը դարձել է Թումոյի Տնօրենների խորհրդի անդամ, հայտնում են ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից։
Ռեւ Լեբարեդեանը 2018 թվականից Թումոյի խորհրդի ակտիվ անդամ էր։ Նա նշանակալի դեր է ունեցել տեխնոլոգիայի, ռազմավարության եւ կրթական բովանդակության մշակման հարցում՝ առաջնորդելով գործադիր թիմին։ «Միանալով տնօրենների խորհրդին՝ նա խորացնում է իր հանձնառությունը Թումոյի նպատակասլաց ընդլայնման ճանապարհին եւ ստանձնում է կրթական ծրագրում եւ ուսումնառության կառավարման համակարգերում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման վերահսկումը»,- նշված է Թումոյի հաղորդագրության մեջ։
Ռեւ Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի ոլորտում ունի ավելի քան երեք տասնամյակի փորձ՝ համադրելով արդյունաբերական, հետազոտական եւ տեխնոլոգիական առաջնորդությունը։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է «Warner Bros. Digital»-ում եւ «Disney Dream Quest Images»-ում, իսկ հետագայում հիմնել է սեփական ընկերությունը՝ «Steamboat Software»-ը։
2002 թվականից նա միացել է «NVIDIA»-ին, որտեղ զբաղվել է նոր տեխնոլոգիաների եւ ԱԲ լուծումների զարգացման աշխատանքներով։ Այսօր նա ղեկավարում է «NVIDIA Omniverse»-ի թիմերը՝ ծրագրային, ինժեներական եւ հետազոտական ուղղություններով։
Վիզուալ էֆեկտների առաջատար ստուդիաներն օգտագործել են նրա մշակած տեխնոլոգիաներն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Stuart Little»-ը եւ «X-Men 2»-ը։ 2023 թվականին նա իր կնոջ՝ Ռեյչըլ Լեբարեդեանի հետ հիմնել է «Rev and Rachel» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել կրթական եւ նորարարական ուղղվածությամբ բարեգործական նախաձեռնություններին։
«Թումոն բացառիկ երեւույթ է, աշխարհում ոչ մի տեղ չկա նման բան։ Թումոն երիտասարդ սերնդին վաղ տարիքից պատրաստում է նոր աշխարհում ապրելուն, որտեղ նրանք կարող են ստեղծել տեխնոլոգիաներ եւ ստեղծագործել հաճույքով, ոչ թե զուտ ապրելու համար, անել մի բան սիրով եւ դրանով օգտակար լինել աշխարհին։ Ես տեսել եմ Թումո շրջանավարտների, որոնք պրակտիկա են անցնում «NVIDIA»-ում եւ հասկացել եմ, որ Թումոն, ըստ էության, ուղեղներ արտադրող «գործարան է», որոնցից «NVIDIA»-ի նման ընկերությունները միայն օգուտներ կքաղեն»,- ասել է Ռեւ Լեբարեդեանը։
Ռեւ Լեբարեդեանը կլինի Թումոյի տնօրենների խորհրդի վեցերորդ անդամը՝ միանալով նախագահ Սեմ Սիմոնյանին, ինչպես նաեւ «Mozilla»-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Րաֆֆի Կրիկորյանին, «Figma»-ի հաղորդակցության գլխավոր տնօրեն Նաիրի Թաշչյան Հուրդաջյանին, «ServiceTitan»-ի համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանին եւ «KingsIsle»-ի հիմնադիր Էլի Աքիլյանին։
NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...