Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերեն
Հայկական կատարողական արվեստի պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը: 1923-ին հրատարակվածայս ձեռնարկը մինչ օրս համարվում է ջութակահարների կրթության համաշխարհային անկյունաքարը:
Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։
«Ամարյան բարեգործական հիմնադրամն ուրախ է հայ երաժշտական համայնքին նվիրել ԿարլՖլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»,- նշել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Balchug Capital-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Դավիթ Ամարյանը։
«Հայերեն հրատարակությունը մեր երաժիշտների համար կապահովի հասանելիություն ջութակի ուսուցման բարձրագույն չափանիշներին՝ հարստացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների ուսումնական փորձը։ Մենք վստահ ենք, որ նրանք կօգտագործեն գիրքն իրենց վարպետությունը կատարելագործելու համար և կշարունակեն փայլել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեմերում»,- ասել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը։
«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:
Իսկ Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշել է. «Ես կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիանալների նվիրված աշխատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին, չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա