Հայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները։
Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար 393 500 ՀՀ դրամ (14 ուսանող), 313 500 ՀՀ դրամ (14 ուսանող) և 233 500 ՀՀ դրամ (9 ուսանող) կրթաթոշակ:
Մրցույթին մասնակցել են ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ուսանողները՝ հետևյալ ոլորտներում՝
- բնագիտություն
- հայագիտություն
- հումանիտար գիտություններ
- հասարակագիտություն
- ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն)
- մշակույթ-սպորտ
- բժշկություն
Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով:
Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի։ Գնահատման ընթացքում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը, հասարակական ակտիվությունը, իսկ մշակույթի և սպորտի ոլորտներում նաև՝ ուսման մասնագիտական ձեռքբերումները։
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է