Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են
Քաղաքականություն

Անվտանգություն, տնտեսություն, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար. ինչ կետեր է ներառում Լյուքսեմբուրգի հետ ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Լյուքսեմբուրգի Դքսության հետ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է հռչակագրի տեքստն ամբողջությամբ։ 

«Ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության (այսուհետ՝ «Կողմեր») համատեղ ցանկությունն ու վճռականությունը՝ խորացնելու իրենց հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում, 

Հաստատելով իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը, 

Մնալով հավատարիմ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակներին և սկզբունքներին, 

Նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը, 

Վերահաստատելով Հայաստանի ձգտումը ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ, 

Բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով, ընդհանուր առաջնահերթությունների և նպատակների վրա հիմնված երկկողմ համագործակցության համար համապարփակ և արդյունավետ շրջանակ ապահովելու մտադրությամբ՝ Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության հաստատման միջոցով: 

1. Քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն 

1.1. Կողմերը, ըստ անհրաժեշտության, կպահպանեն և կակտիվացնեն բարձր մակարդակի շփումները երկու պետությունների քաղաքական առաջնորդների և գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև: 

1.2. Կողմերը պարբերական քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն արտաքին գործերի նախարարի տեղակալի կամ վարչության պետի և 1 քաղաքական տնօրենի կամ նրա տեղակալի մակարդակով՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր փոխանակելու և դիրքորոշումները համակարգելու նպատակով: 

1.3. Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Կողմերը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա: 

1.4. Կողմերն ակտիվորեն կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, ԵԱՀԿ-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների շրջանակներում՝ սակայն չսահմանափակվելով դրանցով: 

1.5. Կողմերը կաշխատեն ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի լիակատար հարգման, ինչպես նաև արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերի ապահովման ուղղությամբ: 

1.6. Ճանաչելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության հռչակագրի կարևորությունը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի հիման վրա՝ Լյուքսեմբուրգը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջպետական սահմանների սահմանազատման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։

2. Անվտանգություն, արդարադատություն և պաշտպանություն 

2.1. Կողմերը ճանաչում են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ներուժը և համաձայն են շարունակել ուսումնասիրել այս ոլորտում համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները: 

2.2. Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջ կմղվի ինչպես բարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակներում ներգրավմամբ՝ համաձայն 2025թ. հուլիսի 11-ին ստորագրված՝ «ՀՀ պաշտպանության նախարարի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համատեղ մտադրությունների նամակի: 

2.3. Երկու պետությունները կհամագործակցեն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում՝ անվտանգության համատեղ մարտահրավերները հասցեագրելու նպատակով: 

2.4. Կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը պահպանելու ազատ, բաց, անվտանգ և փոխգործունակ կիբեռտիրույթը: 

2.5. Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ներդաշնակեցնելու և ամրապնդելու համագործակցությունը լայնամասշտաբ կիբեռսպառնալիքներին առավել արդյունավետ հակազդելու նպատակով: Համագործակցությունը կարող է մասնավորապես կենտրոնանալ պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդման և երկու երկրներում կիբեռանվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հմտությունների զարգացման խթանման վրա: 

2.6. Համատեղ ջանքերը կկենտրոնանան կիբեռհարձակումների հայտնաբերման, կանխարգելման և խափանման, կիբեռդիմակայունության ամրապնդման և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում փորձի և քաղված դասերի փոխանակման վրա: 

2.7. Կողմերը կուսումնասիրեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համատեղ միջոցառումները, ներառյալ՝ տեխնիկական համագործակցությունը և իրավապահ մարմինների կարողությունների զարգացումը: 

2.8. Համագործակցությունը կներառի նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: 

2.9. Կողմերը կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների հասցեագրման նպատակով: 

2.10. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կզարգացնեն փոխշահավետ համագործակցություն արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը հակազդելու գործում՝ ամրապնդելով երկու երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև փոխգործակցությունը:

2.11. Կողմերը կուսումնասիրեն արդարադատության ոլորտում, այդ թվում՝ քրեակատարողական և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները: 

3. Տնտեսութուն, կայունություն և էներգետիկ համագործակցություն 

3.1. Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: 

3.2. Կողմերը կխթանեն իրենց համապատասխան ֆինանսական հաստատությունների համագործակցությունը՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության: 

3.3. Կողմերը կուսումնասիրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների և հետազոտական նախաձեռնությունների խթանման հնարավորությունը՝ հիմնվելով Լյուքսեմբուրգի փորձառության և Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտի վրա: 

3.4. Տնտեսական համագործակցությունը հետագայում կընդլայնվի տնտեսական շահագրգիռ կողմերի և ստարտափների միջև հաղորդակցության խթանման միջոցով: 

3.5. Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: 

3.6. Համագործակցությունը կուղղվի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի խթանմանն, ինչպես նաև կանաչ տնտեսության անցմանը: 

3.7. Կողմերը կուսումնասիրեն գյուղատնտեսության, այդ թվում՝ խելացի գյուղատնտեսության, կայուն սննդի, սննդի անվտանգության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները և կխթանեն գյուղատնտեսական առևտրի դյուրացմանն իրենց ազգային օրենսդրության շրջանակներում: 

3.8. Համագործակցությունը կուղղվի Հայաստանի և Լյուքսեմբուրգի էկոհամակարգերում կլիմայի փոփոխության մարտահրավերների հասցեագրմանը: 

3.9. Կողմերը կխթանեն գործարար, բարձր տեխնոլոգիական համաժողովներին և տոնավաճառներին մասնակցությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Լյուքսեմբուրգում՝ որպես շահագրգիռ կողմերի միջև շփման, գաղափարների փոխանակման և համագործակցության հաստատման հարթակ: 

3.10. Կողմերը կզարգացնեն համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ կանաչ ջրածնի և վերականգնվող էներգիայի նախագծերի զարգացման հարցերում:

4. Կրթություն, գիտություն, մշակույթ և սպորտ 

4.1. Կողմերը կխթանեն համագործակցությունը երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների, հետազոտական կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև դպրոցների միջև, մասնավորապես՝ եվրոպական ծրագրերի շրջանակներում: 

4.2. Հաշվի առնելով, որ մշակույթն ու արվեստն ունեն իրական արժեք և էական դեր ժողովրդավարության ու խաղաղության պահպանման համար՝ փորձագետների կանոնավոր փոխանակումների և համատեղ նախագծերի միջոցով մշակութային համագործակցությունը կկենտրոնանա ընդհանուր և եվրոպական հետաքրքրություն ներկայացնող մշակութային քաղաքականության և գործունեության վրա, մասնավորապես՝ մշակութային ժառանգության և գեղարվեստական արտահայտման ազատության ոլորտներում: Կողմերը նաև կքննարկեն երկու երկրների միջև կրթաթոշակային ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

4.3. Ճանաչելով զբոսաշրջության կարևորությունը՝ որպես փոխըմբռնումը խթանող միջոց՝ Կողմերը բաց են զբոսաշրջության հետ կապված երկխոսության, ներառյալ՝ հյուրընկալության ոլորտում փորձի և մշակութային հնարավոր փոխանակումների համար: 

4.4. Կողմերը կխրախուսեն երիտասարդության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը և կխթանեն երիտասարդության ոլորտի դերակատարների միջև փոխանակման ծրագրերը երիտասարդական աշխատանքի համատեքստում: 

4.5. Ճանաչելով կինոյի և տեսալսողական արվեստների ոլորտում միջազգային համագործակցության, փորձառության, լավագույն փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև պրոդյուսերների, ռեժիսորների և այլ մասնագետների միջև կապերի հաստատման կարևորությունը՝ կողմերն իրենց ազգային օրենսդրության շրջանակներում կխթանեն Հայաստանի կինոյի հիմնադրամի և Լյուքսեմբուրգի կինոյի ֆոնդի միջև համագործակցությունը: 

5. Համագործակցություն տիեզերքի և տեխնոլոգիայի ոլորտում 

Կողմերը կուսումնասիրեն տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի տիեզերական ոլորտների միջև հնարավոր գործընկերություններ հաստատելու հնարավորությունները:

6. Ջրային ոլորտ 

Կողմերը կուսումնասիրեն ջրային տվյալների թվայնացման և նորարարական մոնիտորինգային համակարգերի ոլորտներում ներդրումների և տեխնիկական համագործակցության խթանմանն ուղղված փորձի փոխանակման ուղիները։ 

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն համատեղ հռչակագիրը չի ստեղծում իրավական ուժ ունեցող որևէ պարտավորություն կամ ֆինանսական հանձնառություն, եթե երկու Կողմերի միջև այլ բան գրավոր չի համաձայնեցվել: 

7.2. Սույն համատեղ հռչակագիրը չի խոչընդոտում Կողմերի համաձայնությամբ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը և զարգացմանը։ 

7.3. Սույն համատեղ հռչակագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և մնում ուժի մեջ, եթե Կողմերից որևէ մեկը չդադարեցնի այն՝ այդ մասին նախապես ծանուցելով վեց (6) ամիս առաջ: Ստորագրված է Լյուքսեմբուրգում 2025թ. դեկտեմբերի 16-ին անգլերեն երկու բնօրինակով»:

Համատեղ հռչակագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լյուքսեմբուրգյան կողմից՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը։