«Եվս մի անոմալիա»․ ի՞նչ է հայտնաբերվել Բերմուդյան կղզիների տակ
Բերմուդյան եռանկյունին կղզիների միակ առեղծվածը չէ. այս կղզեխմբի տակ թաքնված է Հյուսիսային Ատլանտիկայի նոր առեղծված՝ այս անգամ զուտ գիտական։ Ամերիկացի գիտնականները կղզեխմբի տակ հայտնաբերել են երկրաբանական կառուցվածք, որը, նրանց խոսքով, մոլորակի վրա նմանը չունի։
Օգտագործելով Բերմուդյան կղզիների սեյսմիկ կայանի տվյալները, հետազոտողները կարողացել են «դիտարկել» Երկրի կեղևից մինչև 50 կիլոմետր խորությունը: Վերլուծելով, թե ինչպես են փոխվել սեյսմիկ ալիքների բնութագրերը, նրանք բացահայտել են մի կարևոր դետալ: Պարզվել է, որ օվկիանոսային կեղևի և վերին մանթիայի միջև ընկած է ապարների հսկայական միջանկյալ շերտ, որի հաստությունը մոտավորապես 20 կիլոմետր է:
«Սա բացարձակապես ոչ տիպիկ է։ Սովորաբար, մանթիան սկսվում է անմիջապես օվկիանոսային կեղևի տակ», - ասել է ուսումնասիրության գլխավոր հեղինակը։ «Սակայն այստեղ մենք տեսնում ենք հսկայական, հստակ սահմանված «սենդվիչ» այն տեկտոնական թիթեղի ներսում, որի վրա գտնվում են Բերմուդյան կղզիները։ Մենք երբեք նման բան չենք տեսել աշխարհի ոչ մի այլ վայրում»,– նշել է նա։

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է