Օգտատերերը կարծում են՝ Tesla-ի ռոբոտը կառավարվում է մարդու կողմից
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Tesla-ի մարդանման ռոբոտ Optimus-ը ընկում է, համապատասխան հոլովակը քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում, հայտնում է Electrek–ը։
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած Tesla-ի երեկույթից տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է ընկերության մարդանման ռոբոտը՝ բարմենի դերում։ Տեսանյութում ֆիքսվել է ռոբոտի ընկնելու պահը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը, այդ թվում՝ Reddit-ի օգտատերերը, նկատել են, որ ընկնելուց առաջ ռոբոտն իր մեխանիկական ձեռքերը վեր է բարձրացրել և մոտեցրել գլխին։
Լրագրողները պնդում են՝ Optimus-ը այնպիսի ժեստ է արել, որ կարծես փորձում էր գլխից ինչ-որ բան հեռացնել, չնայած դրա վրա ոչինչ չկար։ Նրանք ենթադրում են, որ մեքենան հեռակառավարվում էր մարդու կողմից, որը անհայտ պատճառներով հանել է իր VR ականջակալը։ «Այս շարժումը անմիջապես ճանաչելի կլինի յուրաքանչյուրի համար, ով օգտագործել է VR կամ դիտարկել է օպերատորներին աշխատանքի ժամանակ», - եզրակացրել են փորձագետները։
«Ամենամարդկային արձագանքը, որ ես երբևէ տեսել եմ», - մեկնաբանել է Reddit-ի օգտատեր casino_r0yale-ը ռոբոտի ընկնելու մասին։ «Կարծես թե օպերատորը հանել է իր VR ականջակալը», - նշել է մեկ այլ օգտատեր։

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է