Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Արդեն 33-րդ անգամ՝ այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները: «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:
Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել: Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:
Հատկանշական է, որ արշավի շրջանակում նոյեմբերի վերջին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և Հայաստանի խոշոր ձեռնարկատիրությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակազմի կողմից ներկայացվել են հաշվետու նախագծերը: Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորությանն են անդրադարձել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արշավի ու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի մասին հանրայնացման ուղղությամբ մեծապես աջակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, իսկ արշավի կոնցեպտը և տեսաֆիլմերը նախագծել է «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունը: Հայաստանի անկախությունից ի վեր համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր նոյեմբերին միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից` կենտրոնացնելու ջանքերը հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության:
Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացումը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը: Հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել` ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդնելով 1500-ից ավելի նախագծերում: 2024-ից սկսած հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում` թույլ տալով ապահովել առավելագույն արդյունավետություն, թափանցիկության և հաշվետվողականություն: Այս տարի դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս, և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին