Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Գիտություն

Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍՆ տեսադաշտում է․ Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել երեխաների հիմնարար կրթության իրավունքի պաշտպանության և իրացման հարցերին՝ նշելով, որ նախարարության խնդիրն է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխայի կրթության մեջ ընդգրկվածության և որակյալ կրթություն ստանալու ռիսկերն առավել սուր և արտահայտիչ են դառնում։ Նման իրավիճակ էր առաջացել Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ․ «Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է եղել: Ուրախ եմ, որ մեր կողքին ունեցել ենք նաև միջազգային գործընկերներ, որոնք մեզ աջակցել են՝ լուծելու խնդիրները, քանի որ այդ փուլում որքան էլ պետությունը կենտրոնացնում է իր ողջ պոտենցիալը և փորձում լուծել խնդիրները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում գործընկերային աջակցությունը խիստ պահանջված է։ Մեր հիմնական թիրախն եղել են կրթության շարունակականության ապահովումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելումը, որովհետև ընտանիքները դեռևս մշտական բնակության վայր չունեին և հաճախակի էին փոխում բնակավայրը։

Առկա էր նաև այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղում ավագ դասարանների կրթությունը պարտադիր չէր համարվել, իսկ ՀՀ-ում դա պարտադիր կրթություն է, հետևաբար, բազմաթիվ ընտանիքներ հետամուտ էին, որ ավագ դասարանների երեխաներն ընդգրկվեն կրթության մեջ: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որպեսզի բոլոր երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում ընդգրկված լինեն պարտադիր կրթության համակարգում: Առանձին ուշադրություն ենք դարձրել նաև մասնագիտական կրթություն ստացողներին, ինչպես քոլեջներում, ուսումնարաններում, այնպես էլ բուհերում: Բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց կրթությունը»:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ պետության կողմից բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի արտակարգ իրավիճակում կամ ռիսկային պայմաններում հայտնված բոլոր երեխաները կրթությունից դուրս մնալու կամ սոցիալական տարբեր խնդիրների հետևանքով կրթությունն ընդհատելու ռիսկի առաջ չկանգնեն. «Օրեր առաջ Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը շարունակելու որոշումը․ այս ուսումնական տարում ևս բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողների ուսման վարձը կհատուցվի պետբյուջեի միջոցներով»:

Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների ներգրավումը տարբեր ոլորտներում առկա գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին աշակերտական համաժողովին։ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովն անցկացվել է այս սեպտեմբերից հայտարարված անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում՝ փաստելով, որ որակյալ կրթություն հնարավոր է իրականացնել միայն անվտանգ ու ապահով միջավայրում:

Համաժողովն ընթացել է պանելային քննարկումների ձևաչափով, որում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից բացի՝ ընդգրկված էին նաև երեխաներ:

Համաժողովի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, ծավալել կառուցողական քննարկում Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերի վերաբերյալ: