Կանադայում ԲԴԽ պատվիրակությունը հանդիպել է կանադացի գործընկերների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ԲԴԽ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադայի Դաշնային կառավարության Տեխնիկական Աջակցության գործընկերություն (TAP) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքային, ճանաչողական այցն ավարտվել է։
Տասնօրյա այցի ընթացքում Հայաստանի դատական իշխանության ներկայացուցիչները կանադացի գործընկերների հետ բարձրաստիճան հանդիպումներ են ունեցել Տորոնտոյում և Օտտավայում, ուսումնասիրել Քվեբեկ նահանգի դատական համակարգի առանձնահատկությունները, անչափահասների արդարադատության լավագույն փորձը և ծանոթացել Կանադայի հանրային իրավական կրթության համակարգին։
Դատավորների, դատախազների, պրոբացիայի ծառայությունների ղեկավարների, փաստաբանների հետ հանդիպումներին կանադացի գործընկերներին հետաքրքրել է դատական մարմինների կառավարման, դատական ակտի կայացմանը հաջորդող գործողությունների հայաստանյան փորձը։
Կանադայի Գերագույն դատարանի, Դատարանի վարչական ծառայությունների (CAS), Դաշնային դատական գործերի հանձնակատարի (FJA) և Կանադայի դատավորների խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանությանը, անչափահասներին հասարակություն վերադարձնելուն միտված օրենսդրական կարգավորումները։
Քվեբեկում գործող հանրային իրավական կրթության կենտրոնում պատվիրակներին է ներկայացվել իրավական հարցերի վերաբերյալ հասկանալի և մատչելի տեղեկության տրամադրման փորձը, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը։
Այցը եզրափակվել է կանադահայ դատավորների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում մեր հայրենակիցները հարցեր են ուղղել Հայաստանի դատական համակարգի և իրավական մի շարք հարցերի վերաբերյալ։
ԲԴԽ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը, Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը