ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։
Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն են բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումը և թե՛ այսօրվա, թե՛ վաղվա ուսանողների համար մրցունակ կրթության ապահովումը։
Այդ կարևոր բարեփոխման առաջին քայլն արդեն իսկ արված է․ բոլորովին վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ իրավական դաշտում բազմաթիվ հարցեր գտել են իրենց լուծումները։
Տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքներին փոխարինում է մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս ապահովել պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցումը։ Այսպիսով, օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն:
Ներդրվում են ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման նոր՝ ավելի գործուն մեխանիզմներ։
Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել։ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այն հանձնառությամբ, որ պատշաճ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չդադարի սովորել կամ դուրս չմնա կրթական համակարգից։
Սա այն քայլն է, որով Կառավարությունը հավաստում է՝ ուսանողը կարևոր է, կրթությունը կարևոր է, և պետությունը ուսանողի կողքին է»։

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...