Փաշինյանի այցից առաջ Թալինի համայնքապետարանն առանց Մայր Աթոռի թույլտվության շինաշխատանքներ է սկսել եկեղեցու տարածքում
Թալինի համայնքապետարանն, առանց ԹԵՄ-ի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու և առանց Մայր Աթոռի օրհնությունը ստանալու, նորոգման աշխատանքներ է իրականացնում Թալինի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արագածոտնի ԹԵՄ-ի վարչական խորհրդի անդամ Տեր Մուշե քահանա Վահանյանը։
«Եկեղեցու տարածքը ցանկապատ ուներ, որը վնասված էր ու, քանի որ, կիրակի եկեղեցում պիտի պատարագ լինի, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համայնքապետարանը որոշել է առանց ԹԵՄ-ի վարչական խորհրդին տեղյակ պահելու, առանց օրհնություն ստանալու նորոգել ցանկապատը։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին»,-ասաց նա։
Տեր Մուշե քահանա Վահանյանը նշեց, որ համայնքապետարանում վաղուց գիտեին, որ եկեղեցու ցանկապատը ծռված է, սակայն միայն այսօր՝ Նիկոլ Փաշինյանի այցից օրեր առջա են որոշել վերանորոգել այն՝ այն էլ՝ առանց թույլտվություն ստանալու։
Տեր Մուշեի խոսքով, հոգևորականները համայնքապետարանի աշխատակիցներին տեղյակ են պահել, որ հարկավոր է գրավոր դիմում ներկայացնել ԹԵՄ–ի վարչական խորհուրդ, ապա սպասել, մինչև Մայր Աթոռը կտա իր օրհնությունը։ Աշխատակիցները խոստացել են նամակ ուղարկել, սակայն մինչև այս պահը ԹԵՄ–ի վարչական խորհուրդը ոչինչ չի ստացել, համայնքապետարանի աշխատակիցներն էլ արդեն սկսել են քանդման աշխատանքները։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս կիրակի էլ մասնակցելու է Թալինի Սուրբ Աստվածամայր եկեղեցում մատուցվող պատարագին։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին