Զգուշացում թիրախային հարձակումների մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեսբուքյան էջում գրում է՝ «Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր - բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետեւանքով։ Զգուշացրեք ծանոթներին.
Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս.
Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար