Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրա Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել է Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ
Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Հայաստան

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնական զենքը վաղ հայտնաբերումն է

Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Տարիների ընթացքում այս արշավը դարձել է առավել կարևոր՝ պայմանավորված հիվանդացության թվերի աճով։ Այն նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը և նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը։ Այսօր բժշկությունը առավելապես կենտրոնանում է հենց վաղ ախտորոշման մեթոդների զարգացման վրա, քանի որ դրանք հնարավորություն են տալիս հասնել լիարժեք առողջացման։

«Արմենպրես»-ի հետ  զրույցում կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանը նշեց, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը դեռևս ձևավորման փուլում են։ Նա ընդգծեց կանանց իրազեկվածության, սքրինինգային հետազոտությունների ճիշտ կազմակերպման և կանանց հետևողականության կարևորությունը։

Բերբերյանը շեշտեց, որ այս ամիսը չափազանց կարևոր է իրազեկման տեսանկյունից և հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ տվել են սքրինինգային ծրագրի մեկնարկը, որը դեռ սահմանափակ է՝ նախատեսված հիմնականում հաշմանդամության կարգ ունեցող և սոցիալական խմբերում ընդգրկված 45-65 տարեկան կանանց համար։ 

«Ծրագիրը դեռ նոր փուլում է և ներառում է միայն մակերեսային հետազոտություններ։ Այստեղ շատ կարևոր է լինել ուշադիր և նվազեցնել բացթողումները»,-ասաց բժիշկը։ 

Նա նշեց, որ իրենց կենտրոնում իրականացվող մանրակրկիտ և համակարգային հետազոտությունների շնորհիվ արդեն հնարավոր է ուռուցքները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում։ Սա մեծացնում է պահպանողական վիրահատությունների թիվը և թույլ է տալիս խուսափել քիմիոթերապիայից։

«Ներդրված սքրինինգային ծրագիրն այս բազմաֆունկցիոնալ հետազոտությունների հնարավորությունը դեռ չունի։ Հետևաբար, սկզբնական փուլում չպետք է լինեն բացթողումներ։ Դրա համար բոլորս աշխատում ենք, որպեսզի ծրագիրը հաջողվի, և յուրաքանչյուր կին ստանա ճիշտ հետազոտում»,- հավելեց Բերբերյանը։

Բժիշկը մինչև 40 տարեկան կանանց հորդորեց անցնել սոնոգրաֆիկ հետազոտություններ, իսկ ռիսկային խմբի ներկայացուցիչներին՝ սկսած 35 տարեկանից։ 

«Մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում հետազոտություններն անցնել յուրաքանչյուր 3-4 տարին մեկ անգամ, իսկ ավելի հասուն տարիքում՝ 1-2 տարին մեկ անգամ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին երիտասարդ կանայք ավելի ակտիվ են դարձել պրոֆիլակտիկ հետազոտությունների հարցում։ Կան դեպքեր, երբ կանայք որևէ գանգատ չունեն, բայց դիմում են մասնագետին՝ պարզելու, թե ինչպե՞ս և ե՞րբ պետք է անցնել հետազոտություն։

Բերբերյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հաճախ որևէ գանգատ չի առաջացնում. «Կանայք պետք է կարողանան հիվանդությունը բացահայտել դեռ մինչև գանգատի առաջանալը։ Սկսած 18 տարեկանից՝ ամսական մեկ անգամ ինքնազննումը շատ կարևոր և պարտադիր է։ Այն թույլ է տալիս կնոջը ճանաչել իր կրծքագեղձի կառուցվածքը և փոփոխության դեպքում անմիջապես դիմել մասնագետին»,- ասաց բժիշկը։

Նա անդրադարձավ նաև հորմոնալ դեղամիջոցների, արհեստական հղիությունների և երիտասարդացման հորմոնալ միջամտությունների ազդեցությանը. «Որոշ դեպքերում դրանք կարող են նպաստել ուռուցքի ավելի վաղ զարգացմանը։ Հղիության ընթացքում կամ դրանից անմիջապես հետո՝ կրծքով կերակրման շրջանում, կանայք պետք է լինեն առավել զգոն և պարբերաբար անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություններ, հատկապես՝ ռիսկի խմբում գտնվողները»,-շեշտեց Բերբերյանը։

Անդրադառնալով տարածված միֆերին՝ մասնագետը պարզաբանեց, որ բիոպսիան չի կարող վնասել կրծքագեղձը կամ նպաստել ուռուցքի տարածմանը։ Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում։ Իսկ մամոգրաֆիայի ժամանակ կիրառվող ճառագայթումը մինիմալ է և նոր տեխնոլոգիաների շնորհիվ չի վնասում կրծքագեղձը։

Բերբերյանը նշեց, որ քիմիոթերապիայի, վիրահատության և ճառագայթային բուժման որոշումները ընդունվում են անհատական մոտեցմամբ՝ կախված ուռուցքի տեսակից և աճի արագությունից։

«Մի դեպքում քիմիոթերապիան կիրառվում է ուռուցքը փոքրացնելու նպատակով, մյուս դեպքում՝ ռիսկը նվազեցնելու համար։ Երբ ուռուցքը փոքր է և ոչ ագրեսիվ, անմիջապես կատարվում է վիրահատություն։ Ուռուցքների վաղ հայտնաբերման շնորհիվ վերջին տարիներին պահպանողական վիրահատությունների թիվը զգալիորեն աճել է։ Կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվում է վաղ հայտնաբերման հնարավորությունից»,- շեշտեց բժիշկը։

Նա անդրադարձավ նաև ժառանգական նախատրամադրվածության պարագայում կատարվող պրոֆիլակտիկ վիրահատություններին՝ նշելով, որ նման մոտեցումները Հայաստանում դեռևս լայն տարածում չունեն, սակայն շատ կարևոր են գենետիկ բարձր ռիսկ ունեցող կանանց համար։

Խոսելով նորարարական մեթոդների մասին՝ Բերբերյանը նշեց, որ ներկայում փորձարկվում է թերմալ պատկերավորման տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել կրծքագեղձում հնարավոր նախնական փոփոխությունները։

«Այս տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, սակայն նպատակն է ստեղծել սարք, որը կօգտագործվի հեռախոսի նման ինտերֆեյսով»,- ասաց նա։

Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ մամոգրաֆիան ստեղծված է առողջ կնոջ համար՝ ուռուցքը հայտնաբերելու այն պահին, երբ դեռ ախտանշաններ չկան:

«Հետևողական հետազոտություններ անցկացնելը կնոջ անվտանգության կարևորագույն գործոնն է։ Սոնոգրաֆիա, մամոգրաֆիա և ինքնազննում՝ սա այն եռանկյունին է, որը պաշտպանում է առողջությունը և բարձրացնում բուժելիության հավանականությունը»,- եզրափակեց բժիշկը: