Նա պետք է ավարտեր պատերազմը, այլ ոչ թե հրթիռներ փորձարկեր․ Թրամփը՝ «Բուրեվեստնիկի» վերաբերյալ Պուտինի ասածի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմի դադարեցման, այլ ոչ թե հրթիռային փորձարկումների վրա, հաղորդում է CNN-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարել է, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է իր «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը միջուկային էներգետիկ սարքավորումով և աշխատանքներ կտանի դրա տեղակայման ուղղությամբ։ Ռուս զինվորականները պնդում են, որ այն օդում է եղել շուրջ 15 ժամ և հաղթահարել է մոտ 14 հազար կիլոմետր։
«Նրանք գիտեն, որ մենք ունենք ատոմային սուզանավ, աշխարհում ամենահզորը, որը գտնվում է հենց իրենց ափերի մոտ», - հայտարարել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռի տախտակամածին՝ Ասիա կատարած իր այցի ընթացքում։
«Այսինքն, ես նկատի ունեմ, որ այն պարտադիր չէ, որ 8 հազար մղոն թռչի», - հավելել է նա։
«Եվ, ի դեպ, ես չեմ կարծում, որ Պուտինը պետք է այդպես խոսի, - շարունակել է Թրամփը։ - Նա պետք է վերջ դներ պատերազմին։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, արդեն չորրորդ տարին է, ինչ շարունակվում է, և նա հենց դրանով պետք է զբաղվի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկելով»։
Լրագրողների հարցին, թե արդյոք սպասվում են լրացուցիչ պատժամիջոցներ, Թրամփը պատասխանել է. «Դուք կիմանաք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը