Ապագան այլևս վաղը չէ
Մենք սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավար մի բան, բայց ապագան հիմա է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«2021 թվականին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց «Ապագա կա» կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Սա է այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք։ Ապագան այլևս վաղը չէ։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը, երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել, կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է, ապագա կա, նշանակում է՝ ապագան այսօր է։
Շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք և հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է, որովհետև հինգ րոպե առաջ սա արդեն ապագա էր, այն ինչ որ հիմա կատարվում է»,–ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ իրենք իրենց գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում են պետականությունը և պետությունը, որովհետև դրանք առանցքային նշանակություն ունեն, այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման, նաև պետության ֆունկցիայի առումով. «Մենք ճշգրտել ենք այդ ֆունկցիան, որովհետև հնչած, թե չհնչած, ձևակերպված, թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ՝ ի վերջո ինչի՞ համար է պետությունը։ Նախորդող շրջանում մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը ապահովելն է։ Մեր բոլոր ռազմավարություն ները ներառյալ անվտանգային պաշտպանական և այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ»,– ընդգծեց Փաշինյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը