Թրամփը իր քաղաքականության դեմ բողոքող ամերիկացի ցուցարարներին «աղբ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի քաղաքականության դեմ բողոքող ցուցարարներին անվանել է «աղբ»։ Նա այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ իր կարծիքով այս մարդիկ չեն ներկայացնում երկրի շահերը։
«Ես կասեմ հետևյալը. այս մարդիկ չեն ներկայացնում մեր երկիրը, և ոչ բոլորը, իհարկե, բայց նրանցից շատերը պարզապես աղբ են։ Նրանք իսկական աղբ են։ Նրանք վարձատրվող քարոզիչներ են, և նրանք չեն ներկայացնում մեր երկիրը», - ասել է Թրամփը։
Անցյալ շաբաթ գրեթե յոթ միլիոն ամերիկացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։
ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը և այլ «խելագար ձախ արմատականներ» կարող են ներգրավված լինել կառավարության դեմ No Kings բողոքի ցույցերի կազմակերպման մեջ։ Թրամփը նշել է, որ ինքը տեղի ունեցողը ընդունում է որպես կատակ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը