Լուվրի թանգարանի տնօրենը հրաժարական է տվել կողոպուտից հետո
Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել կողոպուտից հետո, սակայն նրա հրաժարականի դիմումը մերժվել է թանգարանի առաջիկա վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին գրել է «РИА Новости»-ն:
«Նա հրաժարական է տվել, բայց ապարդյուն։ Էմանուել Մակրոնը, որն աջակցում է իր կողմից նշանակված տնօրենին և որին նա հանձնարարել է իրականացնել Լուվրի վերանորոգման աշխատանքները, վերջին օրերին նույնիսկ մի քանի անգամ զանգահարել է նրան։ Նա ասել է նրան. «Պինդ եղեք։ Թանգարանի վերանորոգման թափը խաթարելու մասին խոսք լինել չի կարող», - գրում են աղբյուրները։
Նշենք, որ Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ մշակույթի նախարարի առաջարկությամբ։
Հիշեցնենք՝ կայքերում հայտարարություն է հայտնվել 250 մլն ռուբլի (3մլն դոլարար) արժողությամբ զարդերի վաճառքի մասին, որոնք գողացել են Լուվրից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին