Էյնշտեյնի առաջին ջութակն աճուրդում վաճառվել է մոտ 1,5 մլն դոլարով
Հարաբերականության տեսության ստեղծմամբ հայտնի գիտնականը գործիքը ձեռք է բերել Գերմանիայում 1890-ականների կեսերին՝ Շվեյցարիա մեկնելուց անմիջապես առաջ՝ Ցյուրիխի պոլիտեխնիկական դպրոցում սովորելու համար: 1930-ականներին, նացիստների իշխանության գալով, Էյնշտեյնը արտագաղթեց ԱՄՆ։
Իր իրերը պաշտպանելու համար նա դրանք թողել է իր գործընկեր ֆիզիկոս Մաքս ֆոն Լաուեի մոտ՝ անվտանգ պահպանման համար։ Այդ իրերի թվում էր նաև նրա առաջին անձամբ գնված ջութակը, ինչպես նաև հեծանիվը և փիլիսոփայական գիրքը, որը նրան նվիրել էր հայրը։
Երկու տասնամյակ անց ֆոն Լաուեն այս իրերը նվիրաբերեց Բրաունշվայգից Մարգարետա Հոմմրիխին, որը Էյնշտեյնի ժառանգության մեծ երկրպագու էր։
Մասունքները պահվել էին նրա ընտանիքում ավելի քան 70 տարի։ Աճուրդում դրա վաճառքի մասին որոշումը կայացրել է նրա ծոռը՝ Հումրիխը։ Ջութակի նախնական գնահատականը կազմել է 200-300 հազար ֆունտ (մոտ 270-405 հազար դոլար)։
Էյնշտեյնը սկսել է ջութակ նվագել սովորել մանկուց՝ մոր՝ Պաուլինայի պնդմամբ, և այս կիրքը կրել է ողջ կյանքի ընթացքում։ Նա հաճախ է ընկերների համար կատարել Մոցարտի, Բախի և Բեթհովենի ստեղծագործությունները։ Երաժշտությունը նրան ուղեկցել է նաև խորհրդածության պահերին. գիտնականը նշել է, որ այն օգնում է նրան մտածել։
Նա սիրով իր բոլոր ջութակները, այդ թվում՝ Անգլիայում վաճառվածը, անվանել է «Լինա»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին