ՌԴ-ում տաքսու վարորդը խեղդամահ է արել 24-ամյա ուղևորուհուն
Չելյաբինսկում տաքսու վարորդը կոնֆլիկտի ժամանակ խեղդամահ է արել 24-ամյա ուղևորուհուն, դին թաղել անտառապատ տարածքում։ Հարուցվել է քրեական գործ, տղամարդը կալանավորվել է, երկուշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։
Քննության տվյալներով՝ մայիսի 22-ին ոստիկանություն է դիմել մի կին՝ իր 24-ամյա դստեր անհետացման մասին հաղորդումով. աղջիկը դադարել է կապի դուրս գալ և աշխատանքի չի ներկայացել, գրում է ria.ru-ն։
Պարզվել է, որ մայիսի 22-ի գիշերը տաքսի ծառայությունում աշխատող մեղադրյալը պատվեր է կատարել. ուղևորության ընթացքում նրա և աղջկա միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Չելյաբինսկի Կուրչատովսկի թաղամասի հասարակական տրանսպորտի կանգառի մոտ տղամարդը խեղդամահ է արել ուղևորուհուն։ Դրանից հետո նա դիակը տարել է անտառապատ տարածք ու թաղել։
36-ամյա կասկածյալը ձերբակալվել է. նա փորձել է մոլորության մեջ գցել քննությանը և սուտ ցուցմունքներ տվել։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...