Ոնց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում․ ո՞ւմ հետ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ․ Ռուբեն Մաթևոսյան
«Ես աշխատում եմ չառնչվել, որովհետև ոչ թե նրա համար, որ իմ առողջությունը պահանջում է կողքի կանգնել, ես անմիտ եմ համարում առնչությունը»,- նշել է նա։
«Ոնց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում։ Ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ։ Տեսնես, որ դրա անհրաժեշտությունը գիտակցվում է, ասա, բայց եթե տեսնում ես, որ նվազեց արդեն, ծիծաղելի է դառնում քո բորբոքման աստիճանը, այն, ինչ ուզում ես բարձրաձայնել, չասես։ Ես այդպես եմ մտածում։ Կարևոր չէ, ով, ինչ, երբ, ինչ է գրում, ինչպես է մտածում»,-ասել է Մաթևոսյանը։
Նրա խոսքով, ինքն ուշադիր հետևում է․ «Անարդյունք խոսքը ոչինչ է, եթե խոսքը տեղ է հասնում, նպատակային է, ուրեմն արժի, եթե աննպատակ է, կարիք չկա։ Օդում կարկել՝ որ ի՞նչ։ Վախեցնե՞լ մարդկանց։ Չէ։ Ուշադրություն հրավիրե՞լ՝ կարիք չկա»։
«Ամեն մարդ ինքն է որոշում։
Կան երևույթներ, երբեք չեն մտածում այս մարդն այս պահին ինչ հոգեվիճակի մեջ է, կամ տանը ինչ է եղել, ինչու է լռել։ Գուցե այնպիսի երևույթներ են եղել, որ ինքը ժամանակ էլ չունի լսի, ուր մնաց պատասխան տա։ Չգիտեմ։ Չեմ ուզում շատ ընդլայնվել, հարցի պատասխանն ամբողջացնել, թողնում եմ կիսատ, ինչպես կուզեն՝ հասկանալ։
Ես չեմ սիրում մեյդան ընկնել»,- ավելացրել է Ռուբեն Մաթևոսյանը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին