Խոսակցությունները, որ Իրան-Հայաստան գազամուղը պետք է ունենար այլ շառավիղ, բացարձակ սուտ են. Քոչարյան
Այդ կարգի բանակցությունների մասին տեղյակ չեմ, հիմա առաջին անգամ եմ լսում այն ինչ որ դուք ասացիք։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ Վիկիլիքսի բացահայտումների, Սերժ Սարգսյանի փեսան ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Իրան–Հայաստան գազամուղը տրանզիտ չի դառնա։
«Իրանի գազամուղի հետ նախագահի փեսան որևէ կապ չուներ և չէր կարող ունենալ։ Էն գլխից այդ գազամուղը չի ենթադրել որևէ տրանզիտային հնարավորություն։ Գազամուղները հենց այնպես չեն կառուցում, դրա համար դու պետք է կոնտրակտային պայմանագրեր ունենաս արդեն, թե ինչ ծավալի գազ, ինչ ծավալի նավթ առնելու են։ Մենք այդ գազամուղը կառուցեցինք, որովհետև իրանական կողմի հետ ստորագրել էինք «գազ էլեկտրականության դիմաց» փոխանակումը։ Դա էր հիմք հանդիսացել, որ այդ գազամուղը կառուցվում է, որ ինքը դատարկ չի լինելու, որ ինքը օգտագործվելու է։
Որևէ այլ հետաքրքրություն վրացական կողմի կամ ինչ-որ մեկ այլ կողմի, չի եղել։ Մեկ-մեկ ասում են՝ ավելի մեծ շառավղով գազամուղ պետք է կառուցվեր, բացարձակ սուտ է, որովհետև պայմանագրով ապահովված այլ ծավալներ մենք չենք ունեցել»,– հայտարարեց նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...