Լոնդոնի Մեյֆեյր շրջանի Kallos պատկերասրահի ղեկավարությունը վաճառքից հանել է մ.թ.ա. 550 թվականին պատրաստված նեղ վզիկով երկկոթանի սև ամֆորան, երբ The Observer-ը՝ հնությունների ապօրինի առևտրի փորձագետի բարձրացրած մտահոգությունների առնչությամբ դիմել է պատկերասրահին:
Հնագետ և թալանված հնությունների և ապօրինի առևտրի ցանցերի գծով մասնագետ, դոկտոր Խրիստոս Ցիրոգիաննիսն ապացույցներ է գտել, որոնք նրան դրդել են եզրակացնել, որ ամֆորան, ըստ ամենայնի, աճուրդ է մտել Իտալիայում ապօրինի պեղումներից:
Նա նկատել է ամֆորան, երբ անցյալ ամիս պատկերասրահն այն առաջարկել է ցուցադրել արվեստի և հնաոճ իրերի՝ աշխարհի խոշորագույն տոնավաճառներից մեկում՝ Tefaf Maastricht-ում, և այն համեմատել է Polaroid-ի լուսանկարի հետ, որում նույն առարկան երևում էր Իտալիայում 2004 թվականին գողացված արտեֆակտների թրաֆիքինգի համար դատապարտված Ջակոմո Մեդիչիի ձեռքում:
Ապրանքը գնահատվում է մոտ 50 հազար ֆունտ ստեռլինգ:
Kallos Gallery-ը 2014 թվականին հիմնադրել է բարոն Լորնե Թիսսեն-Բորնեմիսան՝ հանգուցյալ բարոն Հանս Հենրիխ ֆոն Թիսսեն-Բորնեմիսայի որդին՝ շվեյցարացի միլիարդատեր, որը հավաքել է աշխարհում արվեստի ամենամեծ մասնավոր հավաքածուն։
Ամֆորան ունի 23,6 սմ բարձրություն և զարդարված է սֆինքսներով, խոյով ու առյուծով։ Այն վերագրվում է Ֆինեուս անվամբ մի նկարչի։
Պատկերասրահի ներկայացրած հավաքածուի պատմությունը սկսվում է միայն 1986 թվականից: Սա Ցիրոգյաննիսի մեջ կասկածներ առաջացրեց, որ սափորը կարող էր ապօրինի պեղումների մաս լինել:
Քեմբրիջի համալսարանի հնագիտության դասախոս Ցիրոգիաննիսը Կորֆուի Հոնիական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության սպառնալիքների հարցերով ամբիոնում ղեկավարում է հնությունների ապօրինի շրջանառության վերաբերյալ հետազոտությունները:
19 տարվա ընթացքում Ցիրոգյաննիսը հայտնաբերել է ավելի քան 1700 թալանված հնատիպ առարկաներ՝ ահազանգելով ոստիկանությանը և դեր խաղալով դրանց՝ 15 երկրի վերդարձնելու հարցում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին