«Նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում»․ ադրբեջանցիները հարձակվել են Էրիկի յութուբյան ալիքի վրա
Երգիչ Էրիկ Կարապետյանն Instagram-ում հայտնել է, որ ադրբեջանցիները հարձակվել են իր յութուբյալ ալիքի վրա՝ ջնջելով 6 երգ։ Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անդրեյ Մսլսխովի շոուի ժամանակ ադրբեջանցի երգիչները կատարել էին Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական։ Երգիչների կտորը շուտով հանվել է հաղորդումից, եւ ադրբեջանցիները շարունակում են գրոհել Էրիկի ալիքի վրա։
«Օրը կրկին սկսվեց շատ «հետաքրքիր»: Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով. ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական: Եվ, իհարկե, իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու»,-գրել է երգիչը։
«Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս։
Ցավոք չեմ կարող չնշել․ այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ,Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը!
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»,-հավելել է Էրիկը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին