«Դուք դիմում եք քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն». Ավինյան-Մարության բանավեճ
Factor tv-ի եթերում բանավիճել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հայկ Մարությանը շեշտեց՝ պնդում է, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ ավտոբուսային ու առհասարակ տրանսպորտային համակարգ: «Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց՝ սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: «Անկեղծ ասած՝ բոլոր էն մարդիկ, որոնք այս ստին ու մոլորեցմանը տրվել են, կարիք ունեին բացատրության քաղաքապետի կողմից ,և ես կբացատրեմ բանավեճի ընթացքում մանրամասը»,- ասաց նա:
Ավինյանին ի պատասխան, Մարությանը նշեց, որ քաղաքապետը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց և որ իրենք մոնտաժի արքաներն են: Մարությանն ապա նշեց, որ իր քաղաքապետ եղած ժամանակ ասել է, որ հանրաքվեի միջոցով կարելի է փոփոխել տրասնպորտի սակագինը: «Հիմա հանգիստ կարելի է ասել՝ առանց հանրաքվեի էլ այդ գումարը չթանկացնելու հնարավորություն կա: Հնարավոր է՝ ոչ թե թանկացնել, այլ սուբսիդավորել այդ գինը, ես սա հասկացել եմ»,- նշեց նա:
Ավինյանն էլ հակադարձեց. «Դուք հասակցա՞ք տարեկան 24 կարողանալու եք տրանսպորտի գինն այնքան սուբսիդավորել, որ գինը չփոխվի՞: Պարոն Մարության, Դուք այս հարցով ամեն ինչ խոսել եք, դուք ասել եք ՝ 2-3 կանգառ գնացողների համար կպահենք 100 դրամը, բայց սիրելի երևանցիներ, տարօրինակ է, որ չթանկանա»:
«Սուտ ինֆորմացիա չտաք, ես ասել եմ, որ պետք է ռեֆերենդում լինի, իսկ հիմա ասում եմ, որ 100 դրամը կարող է մնալ, հիմա եթե ես լինեի քաղաքապետ, ռեֆերենդում չէի անի»,- ասաց Մարությանը:
«Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն»,- հակադարձեց Ավինյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...