Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Քաղաքականություն

ՔՊ-ն Գյումրիում սցենար է փոխում. ժողովրդին կխաբեն անկուսակցական թեկնածուով

168.am-ը գրում է. Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:

Ըստ այդ սցենարի՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
 
Արդեն իսկ հայտնի են հայտ ներկայացրած թեկնածուների անունները՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը:
Եվ եթե ի սկզբանե որոշված էր, որ ՔՊ-ն ամեն գնով պետք է քաղաքապետ դարձնի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանին, հիմա իշխանության պլանների մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և նախնական սցենարը վերափոխվում է: Իսկ պլանները փոխվել են, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն ոչ մի շանս չունի սեփական թեկնածուով պայքարել Գյումրիի քաղաքային իշխանության համար: Գյումրիում ՔՊ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է՝ անգամ վարչական ռեսուրսով ու թաղային հեղինակությունների բերած ձայներով ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ ունենալ չի կարող:

Որոշել են ձիով քայլ անել ու գյումրեցիներին ներկայանալ անկուսակցական թեկնածուով, նրան դարձնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ասելով, որ հենց ինքն էլ փրայմերիզի արդյունքներով առաջատարն է եղել, ու հետո հենց հարմար ժամանակը գա, կազմակերպել ընտրություններ և ունենալ ֆորմալ անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ի տակ աշխատող քաղաքապետ:

Այդ «Տրոյական ձին» գյումրեցիների համար, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, կլինի մինչև 2018թ. ակտիվ ՀՀԿ-ական, ապա Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական ներկայացող, այս պահին Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը:

«Սիրելի՛ գյումրեցիներ, չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքիս կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին և ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման հայտարարությունը՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժ/պ նշանակման համար անցկացվող նախնական ընտրություններում, որոնք անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8, 9 և 10-ին:

Ակնկալում եմ ձեր բոլորի ակտիվ մասնակցությունը և արդար քվեարկությունը։

Հուսով եմ իմ ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն ինձ դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։

ԳՅՈւՄՐԻՆ անտեր չէ՛»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սարիկ Մինասյանը:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Սարիկ Մինասյանը Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետ դարձավ Էդմոն Մարուքյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան դառնալուց հետո:

Նկատենք, որ Սարիկ Մինասյանի հորաքրոջ որդին Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային պետ Կամո Ներսիսյանն է, ում հարազատ եղբայրը՝ Կարեն Ներսիսյանը, ներկայումս Ախուրյանի փոխհամայնքապետն է: Բացի դրանից, եթե Սարիկ Մինասյանը հանդես գա որպես առերևույթ անկուսակցական, հնարավորություն ունի ծառայեցնել նաև վարչական ռեսուրսը՝ պայմանավորված իր այսօրվա զբաղեցրած պաշտոնով:

Ընտրությունը, ինչպես ասում են, գյումրեցիներինն է: