SMS-ով հրաժարականների պարտադրանքը շարունակվում է․ թիրախում Նարեկ Զեյնալյանն է
Euromedia24.com-ի ԱԺ աղբյուրները պնդում են, որ SMS-ով հրաժարականների պարտադրանքը շարունակվում է պատգամավորների շրջանում։ Մենք տեղեկացանք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նույնպես «SMS է ստացել» եւ ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը մանդատը վայր դնելու վերաբերյալ: Բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել:
Խոսքը, հիշեցնենք, հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, որ դուք ձեր աշխատավայրում չեք` ձեռքով-ոտքով մի խոսեք պատգամավորների հետ, հարգալից արտահայտվեք: Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը