Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ
Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չհայտնեց։
Երկու օր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։
«Ազատության» տեղեկություններով՝ երեկ ձերբակալվածներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգականը՝ քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել, և ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետ է եղել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ևս մեկ անձ կա ձերբակալված։ Նրա անունը չի հաղորդվում։
«Ազատության» տեղեկություններով՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի գրավի դիմաց։
Իրավապահների ուշադրության կենտրոնում Բալասանյան ընտանիքը հայտնվել էր նաև չորս տարի առաջ։ 2020 թվականի սեպտեմբերին Քննչականը հայտարարեց, թե Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցը 2005-ին մի շարք խախտումներով օտարվել, իսկ ահա 2012-ին այն արդեն գնել են Բալասանյանները։ Այդ ժամանակ դեռ քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե մտահոգվելու ոչինչ չունի, քանի որ 19-րդ դարի ամրոցը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո