Շոտլանդիայում հայտնաբերվել է հնագույն արծաթե անոթ, որը բերվել է Սասանյան Պարսկաստանից ավելի քան 1000 տարի առաջ
Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում երբևէ հայտնաբերված վիկինգների դարաշրջանի իրերի ամենահարուստ հավաքածուի՝ Գալլովեյի գանձի գլխավոր առարկան հնագույն արծաթյա անոթն է, գրում է The Guardian-ը։
Այն թաղվել է մ.թ. 900 թվականին և հայտնաբերվել Շոտլանդիայի դաշտում։ Այժմ հաստատվել է, որ կափարիչով արծաթյա անոթը արևմտաասիական ծագում ունի, որը տեղափոխվել է կես աշխարհով ավելի քան 1000 տարի առաջ:
Անոթը գիտական վերլուծության է ենթարկվել։ Հետազոտողները կարողացել են տեսնել ուշագրավ դիզայնի մանրամասները, ներառյալ թագեր, կրակի զոհասեղաններ և արարածներ, այդ թվում՝ ընձառյուծներ ու վագրեր:
Այս պատկերները կապված են զրադաշտականության՝ մ․թ․ 632 թվականին մուսուլմանական վաղ արշավանքներից առաջ պարսակակն վերջին՝ Սասանյան կայսրության պետական կրոնի, պատկերագրության հետ։
Գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ արծաթը, որից այն պատրաստվել է, արդյունահանվել է Պարսկական կայսրության տարածքում գտնվող հանքից։
Գանձը հայտնաբերվել է 2014 թվականին մետաղների որոնողի կողմից մի տարածքում, որն այսօր պատկանում է Բալմահիում շոտլանդական եկեղեցուն: Այն համարվում է դարի կարևորագույն հնագիտական գտածոներից մեկը Բրիտանիայում և պարունակում է ավելի քան 5 կգ արծաթ, ոսկի և այլ մետաղներ, ինչպես նաև տարբեր առարկաներ՝ սկսած քրիստոնեական խաչից մինչև կրծքազարդեր: Այն հանձնվել է Շոտլանդիայի ազգային թանգարանին (NMS), որն անոթի վերաբերյալ իր բացահայտումները կհայտարարի այս շաբաթ՝ Բրիտանական թանգարանի «Մետաքսի ճանապարհ» առաջիկա ցուցահանդեսում դրա առաջին ցուցադրությունից առաջ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին