Ինչու՞ Շառլը չի ասել, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են․ Ալեն Դելոն
Hraparak-ը գրում է. Երևի շատերդ եք հիշում, որ Ալեն Դելոնը Հայաստան էր եկել։ 2012 թվականն էր։ Նա Երևանում մասնակցեց «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆրանս-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ցուցադրությանը: Այդ ժամանակ 77 տարեկան էր։ Մեկ օրով էր եկել, բայց հանդիպեց լրագրողների հետ։
Ալեն Դելոնն ասաց, որ մասնակցում է «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի նկարահանումներին, որովհետեւ մայրերի հանդեպ սերը «հրաշալի թեմա է»: Դելոնը խոստովանել է, որ իր կյանքում ամեն ինչ սովորել է մորից․ «Եթե շնորհք ունեմ, ապա դա մորիցս է, եթե լավ արտաքին ունեմ, ապա էլի մորիցս է»: Այս խոսքերից հետո Դելոնը հանել է խաչը, ինչ իրեն նվիրել է մայրը և խնդրել երբեք չբաժանվել՝ մեծ սև խաչ, և բոլորի աչքի առաջ ջերմեռանդորեն համբուրել այն: Ֆրանսիական կինոյի լեգենդ, ամենագեղեցիկ դերասանին շատերն էին եկել հանդիպելու։ Նա զարմացել էր այն ջերմությունից, սիրուց, որ ցուցաբերում էին իր հանդեպ։ Լրագրողուհիները, մարդիկ նրան ջերմ համբուրում էին․ -Չգիտեի, որ այդքան սիրված և գնահատված եմ Հայաստանում,- իմ մտերիմ ընկեր Շարլ Ազնավուրը երբեք չի ասել այդ մասին:
Դելոնը նույն հարցը տվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչու չեն ասել, որ իրեն այդքան շատ են սիրում Հայաստանում: Նախագահը կատակել է՝ թերևս Ազնավուրը չի ցանկացել, որ դուք մեծամտանաք։ Հետո նա լրագրողներին խոստովանել է․ «Ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչ ունեցել եմ: Իսկ հիմա միայն սիրո պակաս ունեմ»: Երևի այդ մեկ օրը բավ էր, որ նա լրացներ իր սիրո պակասը։ Գրեցի վերջին նախադասությունը ու սկսեցի մտածել՝ այդքան մեծ սերը որտե՞ղ կորավ, որ ուներ մեր ժողովուրդը ու բաժին էր հանում աշխարհի մեծերին նույնիսկ․․․


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին