Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի. Զատուլին
ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա կարծիքով՝ Հարությունյանին Փաշինյանի թիմում էին ներառել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավի համար, որպեսզի Մոսկվայում նրա ներկայությամբ «քողարկեն» Երևանի արտաքին քաղաքականության կուրսի փոփությունը:
«Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից հանդիսացող նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը օգոստոսի 14-ին Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը