Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

Այս իշխանությունները հաճույք են ստանում վարկ վերցնելուց ու պարտքերն ավելացնելուց

168․am-ը գրում է․

Այս իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն վարկերի նկատմամբ։ Ժամանակին դեմ լինելով վարկերին, վեց տարում մի քանի միլիարդ դոլարի վարկեր են վերցրել ու գրեթե կրկնապատկել պետության պարտքի բեռը։ Թվում է, թե այդքանից հետո գոնե պետք է զգուշանային, զգաստանային, զսպեին ախորժակները։ Բայց չէ, չեն բավարարվում։ Անընդհատ նոր վարկեր են վերցնում ու ավելացնում պարտքերը։

Վերջին շրջանում մի այլ կարգի ակտիվություն են ցուցաբերում վարկերի ներգրավման նկատմամբ։

Ընդամենը մի քանի օրում 444 մլն դոլարի երեք վարկային համաձայնագրեր են ստորագրել, որոնք գալու են ավելանալու կուտակված 12,1 մլրդ դոլար պարտքերին։ Գոնե այդ գումարները ծախսեին հավելյալ արժեք ստեղծելու վրա, դեռ կարելի էր հասկանալ։ Շատ դեպքերում դա էլ չեն անում։ Գումարները ծախսում են, իսկ արդյունքները չեն երևում։ Միայն պարտքերն են ռեկորդային տեմպերով ավելանում ու սպասարկման ծախսերը թվաբանական պրոգրեսիայով աճում։

Բավարար է միայն ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարտքի տոկոսավճարներն ավելի քան եռապատկվել են։ Այս տարվա առաջին չորս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 314 տոկոսով ավելի շատ գումար են հատկացրել պարտքերը սպասարկելու համար։

Այսքանից հետո այնպիսի հանգստությամբ են նոր պարտքեր վերցնում, կարծես վաղը չի գալու դրանք սպասարկելու ու վերադարձնելու ժամանակը։

Բոլորովին վերջերս 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ։ Եթե համադրենք՝ համարժեք կլինի գրեթե 80 մլն դոլարի։

Սա Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված երբևէ ամենախոշոր վարկային տրանշն է, որը հունիսի 26-ին Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ ստորագրեց ֆիանսների նախարարը։

Այն լինելու է բյուջեի աջակցության վարկ, ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Այս 80 մլն դոլարը Հայաստանի տնտեսության մեջ որևէ հավելյալ արդյունք չի ստեղծելու, դրանով որևէ գործարան չեն կառուցելու, արտադրական հզորություն չեն ստեղծելու, աշխատատեղ չեն բացելու, նույնիսկ ենթակառուցվածք չեն հիմնելու։ Գումարն աննկատ ծախսվելու է՝ գնա, մնալու է միայն 80 միլիոնի պարտքը։

80 միլիոնը նախատեսում են ծախսել, այսպես կոչված, հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու կայունությունը բարելավելու վրա։

Տեսեք, թե որոնք են լինելու հիմնական բաղադրիչները. հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումը, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը։

Թե ի՞նչ է նշանակում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության ու կայունության կամ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումը, ինչպե՞ս է դա չափվելու կամ ինչպե՞ս է արտահայտվելու, հասարակությունը երբեք էլ չի իմանալու։ Միշտ էլ կարելի է ինչ-որ ցուցանիշներ բերել, հիմնավորումներ ներկայացնել բարելավումների վերաբերյալ, բայց տեսանելի արդյունք չի լինի։

Նման վարկերը սովորաբար համարվում են վատագույն վարկերը։

Պարզ է, որ այս գումարը ծախսվելու է թանկարժեք խորհրդատուներ վարձելու, նրանց ճոխ վարձավճարներ տալու, ինչ-որ ծառայություններ ձեռք բերելու վրա։

Եթե նույնիսկ համարենք, որ հանրային ֆինանսների կամ հանրային ծառայությունների այլ համակարգերի կառավարումը բարելավման կարիք ունի, 80 մլն դոլարը չափազանց մեծ գումար է այդ կարիքը բավարարելու համար։

Մեկ այլ վարկային համաձայնագրով կառավարությունը պատրաստվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից վերցնել շատ ավելի խոշոր պարտք՝ 236 մլն եվրոյի կամ դոլարով արտահայտված՝ 254 մլն դոլարի չափով։

Սա վերջերս կառավարության ներգրաված երեք վարկային ծրագրերից միակն է, որն ուղղված է ենթակառուցվածքների ստեղծմանը կամ ընդլայնմանը։ Գոնե լավ է, որ այդպես է, բայց տեսնում ենք, թե ինչքանով են այդ ենթակառուցվածքները ծառայում իրենց նպատակին։ Ճանապարհները շահագործման չհանձնված՝ սկսում են քանդվել, երբեմն պարզապես դառնում են անանցանելի։ Նույն ճանապարհը մի քանի անգամ են կառուցում ու վերակառուցում, գումարներ են վատնում։

Օրերս 110 մլն դոլարի վարկային մի փաթեթ էլ հաստատեց Համաշխարհային բանկը՝ ուղղված առողջապահական ոլորտի բարեփոխումներին, ներառյալ՝ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ Հայաստանում ներդրված չէ, հայտնի էլ չէ, թե երբ կարող է ներդրվել։ Նախատեսում էին դա անել այս տարվա հուլիսի 1-ից, ձախողել են, նույնիսկ օրենսդրական փաթեթը չեն ընդունել, բայց արդեն պատրաստվում են 110 մլն դոլարի վարկ վերցնել՝ դրա աջակցության համար։

Ահա այսպես են արել, որ կարճ ժամանակում պետության պարտքային բեռը գրեթե կրկնապատկել են։

Այդքանից հետո էլ կանգ չեն առնում։ Որտեղից հնարավոր է՝ պարտքեր են ներգրավում։ Ֆրանսիան բաց էին թողել, Ֆրանսիայից էլ վերցրեցին։

Տարիներ շարունակ բյուջեի մուտքերի հսկայական աճերից, հարկային եկամուտների աննախադեպ ավելացումներից են խոսում, բայց անընդհատ նոր վարկեր են վերցնում։

Հաճույք են ստանում վարկ վերցնելուց ու պարտքերն ավելացնելուց։ Եթե բյուջեի եկամուտներն այդքան ավելացել են, ինչի՞ համար են այս վարկերը։

Գոնե վարկեր վերցնելուց՝ դրանք ծառայեին հավելյալ արդյունք ստեղծելուն։ Բայց ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ են արել մինչև հիմա վերցրած 5,5 մլրդ դոլարը, ի՞նչ ծրագիր են իրականացրել, ի՞նչ արդյունք են ապահովել, որ հիմա էլ հերթական խոշոր վարկերն են պատրաստվում վերցնել ու թողնել սերունդների վրա։