Մակրոնն ու Շոլցը պարտվում են. ԵԽ ընտրությունների տհաճ «անակնկալը»
Արդեն հայտնի են Եվրախորհրդարանի ընտրությունների առաջին արդյունքները, որոնք բավականին ուշագրավ պատկեր են ուրվագծել: Այսպես, ավելի շատ ուլտրաաջեր և պահպանողականներ են մուտք գործում Եվրախորհրդարան, ինչը հետևում է ընտրությունների նախնական արդյունքներից։
Գերմանիայում առաջին տեղում է ընդդիմադիր պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը/Քրիստոնեա-սոցիալական միությունը։ Կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցրել «Այլընտրանք Գերմանիայի համար» ռուսամետ կուսակցությունից հետո։
Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն արձակելու մասին։
Ըստ exit poll-ի՝ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատար է ծայրահեղ աջակողմյան Ազգային Միավորում կուսակցությունը՝ հավաքելով 31,5-ից 33,3%։ Երկրորդ տեղում, զգալիորեն ետ մնալով առաջատարից, նախագահական «Վերածնունդ» կուսակցության և նրա կենտրոնամետ դաշնակիցների ցանկն է։ Այն ստանում է ձայների 15,1-15,2 տոկոսը։ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու մասին, որոնց առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Իր ուղերձում Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ եվրոպական ընտրությունների արդյունքները «վատ են» եվրոպամետ ուժերի համար, իսկ «աճող ազգայնականներն ու դեմագոգները վտանգ են ներկայացնում» երկրի համար։
Լեհաստանում հաղթող է ճանաչվել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի քաղաքացիական կոալիցիան։ Երկրորդ տեղում նախագահ Անջեյ Դուդայի «Օրենք և արդարություն» կուսակցությունն է։
Ավստրիայում հավանական հաղթողը կլինի ռուսամետ Ազատության կուսակցությունը:
Սլովակիայում առաջին տեղը զբաղեցրել է ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա»-ն, երկրորդ տեղում՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կուսակցությունը։
Հունաստանում առաջատարը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» շարժումն է:
Իսպանիայում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը։
Եվրախորհրդարանի ամենամեծ խումբը՝ ուկրաինամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի անդամ է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, առաջին տեղն է զբաղեցրել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում։
Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակել է Բրյուսելում Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ԵԺԿ-ն Եվրախորհրդարանում ստացել է 181 տեղ՝ մեկով պակաս, քան 2019 թվականի նախորդ ընտրություններում։
Երկրորդ տեղը (135 տեղ) բաժին է ընկել «Սոցիալիստներ և դեմոկրատներ»-ին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո