Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց : Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է. «Քիչ առաջ Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը։
Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ քպ-ական կամ ոստիկան ոչ միայն երբևէ չի կալանավորվել, այլև չի էլ ձերբակալվել։ Հիշենք, օրինակ, քպ-ական հակոբ արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպը։
Քաղբանտարկյալ Արթուր Սուքոյանին բանտ ուղարկեց տխրահռչակ դատավոր, արամ զավենիչի կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, որը ռեժիմին քաղբանտարկյալներ անվրեպ «մատակարարելու» գծով ընդհուպ մոտենում է մեկ այլ տխրահռչակ դատավոր (արդեն՝ նախկին դատավոր) Արուսյակ Ալեքսանյանի ռեկորդին»։
Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը