«Գոյ» թատրոնի աշխատակիցները չկարողացան մուտք գործել թատրոնի շենք
«Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել թատրոնի շենք, թեև Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի, ինչը ենթադրում է, որ իրավունքի ուժով ժամանակավորապես կասեցվում է նախարարի որոշումը։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարեցվել է՝ առանց թատրոնի ներկայացուցիչների համաձայնության, ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թատրոնը միավորվել է «Սունդուկյան» թատրոնի հետ, ինչին դեմ են թատրոնի աշխատակիցները։ Ավելին, մարտի 24-ին թատրոնի դերասաններն անակնկալի էին եկել մուտքի դուռը փակ գտնելով, որի վրա եղել է ծանուցում առ այն, թե շենք կարող են մուտք գործել «Սունդուկյանի» ծառայողական մուտքով, սակայն այնտեղ էլ փաստաթղթեր են պահանջել ու արգելել ներս մտնելը։ Թատրոնի ներկայացուցիչները հայցեր են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գոյ» թատրոնի գործունեությունը պետռեգիստրով, առանց թատրոնի վարչական կազմի ստորագրության, դադարեցնելու որոշումը, մյուս հայցով պահանջում են անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ 701. Ն որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորել են «Սունդուկյան» թատրոնի հետ։
Հայցերից մեկը, որը վերաբերում է 701. Ն որոշումն անվավեր ճանաչելուն, վարույթ է ընդունվել։ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, հայցը վարույթ է ընդունել եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը ներգրավել որպես երրորդ անձ։
Այսօր Գոյ թատրոնի աշխատակիցները, դատարանի որոշումը հիմք ընդունելով, դադարեցրել են նստացույցը, դիմում հասցեագրել Սունդուկյան թատրոնի ղեկավարությանը՝ խնդրելով բացել մուտքը, որ աշխատակիցները հնարավորություն ունենան աշխատելու։
«Հավատալով, որ կարող ենք այս հարցի լուծումը նաև արտադատական կարգով ստանալ և ունենք ազդակներ՝ սկսվել են բանակցություններ նախարարության կողմից՝ միտված «Գոյ» թատրոնի հետագա կարգավիճակը լուծելու։ Այսպես ասած՝ դատական գործընթացին զուգահեռ սկսվել են գործողություններ, և բանակցություններին չվնասելու հիմքով փորձել ենք որոշ ակցիաներ դադարեցնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարո Ասատրյանը։ Սունդուկյան թատրոնում, սակայն, պահանջեցին դիմումը փոստի միջոցով ուղարկել՝ նշելով, որ իրենք գործով երրորդ կողմ են, պետք է ԿԳՄՍՆ դիմել։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին