Հիսուսին հավատացի Փաշինյանին ճանաչելուց հետո․ Հովիկ Աղազարյան
Փաշինյանի առաջարկած ծրագրերի ու քայլերի հաջորդականության վերաբերյալ մեր կուսակցական ընկերների մոտ ըմբռնում կա՝ չորս գյուղերը վերադարձնում ենք, իսկ հողակտորները պետք է փոխանակենք։
Այդ տարածքները տալուց հետո Ոսկեպարը շրջափակման մեջ չի հայտնվի, բայց հայաթափման վտանգի խնդիրն անորոշ է, չենք կարող ադրբեջանական իշխանություններին խնդրել, որ իրենց գյուղերը տեղափոխեն մեր սահմանից հեռու, երբ խաղաղություն հաստատվի, սահմանապահները կկանգնեն այդ տարածքում և անվտանգ կլինի։
24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ վեց տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մահացել ու հարություն է առել, պատգամավորը նշեց, որ կիսում է վարչապետի տեսակետը՝ պատերազմից հետո «ՔՊ-ն» մի քանի անգամ հարություն է առել․ «ՔՊ-ն պատերազմից հետո հարություն է առել, մահացած էինք, ժողովուրդը մեզ հարություն տվեց, բովանդակային առումով համաձայն եմ Փաշինյանի հետ։
Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան, Հիսուսի նման նպատակասլաց ու հավատարիմ է իր գաղափարներին»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը