Իսրայելը կփոխի «Եվրատեսիլ 2024»-ի համար երգի տեքստը
Իսրայելական KAN հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ կփոխի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի համար ներկայացված October Rain երգի բառերը: Ըստ իսրայելական հեռարձակողի՝ առաջիկա օրերին կներկայացվի երգի տեքստի նոր տարբերակը:
Այս մասին գրում է dw.com-ը:
Իսրայելի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փետրվարի կեսերին October Rain երգի բառերը դասակարգել է որպես բացահայտ քաղաքական հայտարարություններ պարունակող, ինչն արգելված է մրցույթի կանոններով։
Երգի տեքստում կան հետևյալ տողերը՝ «Ես դեռ թաց եմ հոկտեմբերի անձրևից» և «Նրանք բոլորը, նրանցից յուրաքանչյուրը լավ երեխաներ էին», ինչը ենթադրաբար վերաբերում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակմանը:
Ինչպես հայտնում է KAN-ը, October Rain երգը կստանա նոր անվանում՝ Hurricane: Երաժշտությունը կմնա նույնը, բայց բառերը կխմբագրվեն և կպատմեն «անձնական ճգնաժամի միջով անցնող երիտասարդ կնոջ» պատմությունը։
Սկզբում KAN-ը պաշտոնապես հայտարարել էր, որ չի փոխի October Rain երգի բառերը՝ ընդունելով հնարավոր որակազրկման ռիսկերը։ Այնուամենայնիվ, նոր հայտարարության մեջ հեռուստառադիոհեռարձակողը նշել է, որ վերանայել է իր որոշումը՝ ընդունելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի դիրքորոշումը:
Իսրայելի նախագահն ասել է, որ «այն ժամանակ, երբ մեզ ատողները փորձում են մեզ հեռացնել և բոյկոտել», Իսրայելը պետք է «բարձրացնի իր դրոշը յուրաքանչյուր համաշխարհային հարթակում»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել